«Ես ոչ մեկի հետ Հայաստանում խնդիր չունեմ, ով իմ հետ խնդիր ունի՝ իրա պրոբլեմն ա». Սասուն Միքայելյան
«Ես ոչ մեկի հետ Հայաստանում խնդիր չունեմ, ով իմ հետ խնդիր ունի՝ իրա պրոբլեմն ա»,-այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ ի պատասխան հարցի՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած ձեր խնդիրներն ի վերջո կարելի՞ է լուծված համարել:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հիմա միմյանց հետ համագործակցո՞ւմ են:
«Համագործակցել…. հելնենք առավոտներն իրար հետ վազե՞նք, ի՞նչ համագործակցել»:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չի հերքել, որ իր և Սասուն Միքայելյանի միջև տարաձայնություններ կան: