«Համահայկական խաղերի բացման ժամանակ հանդիպել եմ Սամվել Կարապետյանին». Սասուն Միքայելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ կառավարությանը շատ են քննադատում, որ տնտեսական հեղափոխություն են հռչակել, բայց քայլեր չեն իրականացնում, շոշափելի արդյունքներ չկան, այս քննադատություններին ի՞նչ կարձագանքեք:

«Լսեք, անցումային ժամանակաշրջան ա, շոշափելի արդյունքներն ընթացքում կերևան»,- ի պատասխան՝ ասաց Սասուն Միքայելյանը:

Մինչ հեռանալը նա պատասխանեց նաև մեկ այլ հարցի՝ հանդիպե՞լ է Սամվել Կարապետյանին:

«Համահայկական խաղերի բացման ժամանակ հանդիպել եմ»,-ասաց Միքայելյանը:

Հարցին՝ BBC-ի հրապարակման թեմայով չե՞ն խոսել, նա պատասխանեց. «Այդ հրապարակման ժամանակ այնտեղ չեմ եղել, չգիտեի, ի՞նչ խոսեի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031