Ո՞վ է «Դուխով» գլխարկ կրող հոգևորականը
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելու օրերին՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում էր ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։
Կառավարության տարածած լուսանկարներից մեկը, որտեղ հոգևորականներից մեկը դահլիճում նստած էր «դուխով» վերտառությամբ գլխարկով, բուռն քննարկումների թեմա էր դարձել:
168.am-ը պարզեց, որ տարածվող «Դուխով» գլխարկ կրող հոգևորականը Մեծի Տանն ԿԻլիկիո Կաթողիկոսության իշխանության ներքո սպասավորող Տեր Պողոս քահանա Շեթիլյանն է: