«Ցանքից մինչև շշալցում կատարվում է Արցախում». Արցախյան ընկերությունը փորձում է նվաճել նաև երևանյան շուկան
Արցախյան «Ռեյփսիդ» ՍՊԸ-ն զբաղվում է ձեթերի, ալյուրի և հատիկավորների արտադրությամբ:
«Ռեյփսիդ» ՍՊԸ-ի վաճառքի բաժնի պետ Դավիթ Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արտադրությունն ամբողջությամբ կատարվում է Արցախում:
«Արևածաղիկը ցանվում է Արցախում, և ընդհուպ մինչև շշալցում՝ ամեն ինչ արվում է տեղում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ունեն 2010 թվականից Արցախում գործող մինչ օրս միակ և ամենամեծ ձեթի արտադրամասը:
«Ունենք բավականին մեծ և լուրջ ապրանքատեսականի: Ունենք կտավատի, արևածաղկի և հլածուկի ձեթեր, ինչպես՝ զտված, այնպես էլ՝ չզտված տեսականի: Նաև ունենք բլղուր, սիսեռ, կտավատ, ալյուր: Արցախյան շուկայում լիարժեք իրացվում է, երևանյան շուկան փորձում ենք նվաճել: Մեծ սպառում ունի կտավատի ձեթը, որը համար մեկ դեղամիջոց է համարվում քմահաճ ստամոքսների համար, դա կլինի այրոց և նման տեսակի բաներ»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում