«Բազմիցս ասել եմ՝ հասարակ քաղաքացուն չպետք է հետաքրքրի՝ ո՞վ է այս կամ այն պաշտոնում: Նա պետք է զգա՝ ինչպես են իրեն վերաբերվում: Այս 25 տարվա մեջ համակարգում եղած փոփոխությունները չեն բերել քաղաքականության փոփոխության: Դրա համար պետք է կամ քաղաքացիական հասարակության կողմից ճնշումը շարունակվի, կամ վերջապես իշխանության մեջ ունակ, գրագետ ու դրական փոփոխություններ ցանկացող խավը կարողանա ազդել»:
Հանրային պաշտպանի գրասենյակի իրավապաշտպան, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի իրավապաշտպան Արմինե Ֆանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ երեկ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 218 հոդվածի երրորդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնել և պահել, և 235 հոդվածի երրորդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կրել, պահել:
Ոստիկանները հաբեր չեն ընդունել, նրանք ընդամենը ծածկել են դեմքը: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը. «Բոլոր կադրերը դիտել եմ ու որևէ հաբերի օգտագործում չեմ տեսել: Երբ տղաները փորձում են դեմքերը փակել, ինչը նախօրոք պետք է արած լինեին, բոլորն ասում են՝ հաբեր են ընդունում»:
«Վստահ եմ, որ պետք է շատ արագ տեմպերով մշակել տուրիզմի զարգացման նոր հայեցակարգ և պետական ծրագիր` ընդգրկելով ոլորտին առնչվող բոլոր մարմիններին: Հապաղումը կարող է կործանարար լինել մեզ համար: Տուրիզմն իրական գանձ է Հայաստանի համար»:
«Նշմարվում է, թե գալիք ընտրություններում հատկապես դիմության դաշտում ովքեր են լինելու, այսինքն՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միասնական գործընթացներին մասնակցելը, անկախ նրանից, թե նրանք միասնական ցուցակներո՞վ կմասնակցեն, թե՞ տարբեր ցուցակներով, արդեն իսկ նշմարելի է: Իհարկե, այդ ճամբարին միանալու ցանկություն ունեցող կուսակցությունների թիվը շատ-շատ է, ցավոք, այդ կուսակցություններից շատերը չունեն այն հեղինակությունը և մարդկանց քանակը, որ հայտ ներկայացնեն, ու իրենց ներկայությունը կոալիցիոն կառավարությունում լինի ցանկալի, բայց չեմ բացառում, որ մինչև ընտրություններն ինչ-որ քաղաքական ուժեր ևս կարող են միանալ այդ կոալիցիային»:
«Քեմբրիջում դասավանդում են տարբեր ոլորտների հսկաներ, ովքեր պարբերաբար հրավիրում են աշխարհի տարբեր ծայրերից մյուս հսկաներին: Այստեղ Սթիվեն Հոքինգի ծննդյան օրն ավելի մեծ իրադարձություն է, քան Նոր տարին, և լանչից հետո դասի վազելիս՝ կարող ես պատահաբար հանդիպել, օրինակ, Բան Կի Մունին»: