«Դուք ասացիք, որ արդար գնագոյացման համակարգ ձևավորելու համար գործիքներ եք դնում, բայց այդ գործիքները կարող են աշխատել միայն նորմալ շուկայական տնտեսության պայմաններում: Դուք չե՞ք տեսնում, որ մեր իրականության մեջ առկա շուկայական տնտեսությունը շեղված է դասական կանոններից, ու այն գործիքները, որ ներդրում եք, կարող են հակառակ արդյունքն ունենալ»,- այսօր ԱԺ-ում «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին նման հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ օրենքում դրական բաներ կան, բայց նաև հետաքրքրվեց՝ կա՞ն սողանցքներ, որոնք հնարավոր կլինի փակել և «սողունների դեմ պայքարել»:
Նախարարի խոսքով՝ փոխկապակցված անձանց ինստիտուտի ներդրումն ամենակարևոր քայլերից է. «Մենք սահմանում ենք, որ գնմանը չեն կարող մասնակցել երկու-երեք ընկերություն, որոնք իրար հետ փոխկապակցված կլինեն: Արհեստական մրցույթի հնարավորությունը կսահմանափակվի»
«Հայկական կողմը սարսափելի պասիվ է. մենք երբեք հայկական կողմի հետ որևէ բան չենք կարողացել անել։ Կառավարությունը փոխվել է, բայց հիմա վիճակն առավել ծանր է։ «Նաիրիտի» բանակցությունների արդյունքում գործարանը սնանկ ճանաչվեց։ Կառավարությունում ասում էին` «Նաիրիտը» չունի ծրագիր, բայց նրանք ուղղակի դրան ծանոթ չէին, ինչը խայտառակություն էր. կառավարությունն իր իսկ ֆինանսավորած ծրագրին ծանոթ չէ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ «Նաիրիտը» շահավետ չի աշխատել միայն նրա համար, որ այն թալանել են:
«ԵՏՄ մտնելով՝ մենք մեզ սահմանափակե՞լ ենք՝ ԵՄ-ի հետ առնչվելու, առևտուր անելու, շփվելու, ինվեստիցիա անելու. չէ՛ իհարկե: Կառավարության մյուս ծրագրերում էլ ԵՄ մասը նույն տեղում է, ուղղակի 14 թիվը ֆիքսված չէ. համենայնդեպս, ԱԳՆ-ից ինձ այդպես են պատասխանել»:
«Մենք մշակել ենք մեթոդաբանություն, և յուրաքանչյուր համայնք պետք է ներկայացնի իր զարգացման ծրագիրը, այդ թվում և՝ Գյումրին: Կառավարությունում դրանք քննարկվելու են ու ավելացվելու են մեր ճյուղային նախարարների զարգացման ծրագրերը, որոնք նայելու ենք Տարածքային կառավարման և զարգացման նախարարության պրիզմայով, որպեսզի որոշակի կոորդինացում լինի: Գյումրու ծրագիրը նույնպես քննարկելու ենք՝ մի քիչ ավելի ուշադիր: 2017թ. Գյումրու բնակարանային պահանջարկը լուծվելու և ավարտվելու է»:
«Եթե իրադարձությունները ձեր հարազատ կուսակցության համար ընթանան բարենպաստ սցենարով, և, օրինակ՝ ձեր կառավարությունը հանկարծ շարունակի գործել, կարո՞ղ եք արդյոք դուք երաշխավորել երկու բան. առաջին՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի և գազի սակագները չեն բարձրանա, և երկրորդ՝ ՀՀ-ն այս էժանացման համար չի վճարի ինչ-որ ռազմավարական օբյեկտով, շահով, հեռանկարով»:
Պատգամավորը հիշեցրեց, որ 2014թ. ԱԺ 4 խմբակցություն մշակել էին 12 կետ, որտեղ առաջարկել էին լուծումներ նաև վերոնշյալ խնդրի համար, և հետաքրքրվեց՝ նոր կառավարությո՞ւնը միգուցե օգտագործի այն առաջարկները կամ պահանջները, որ իրենք ներկայացրել են. «Ես խնդրում եմ՝ դուք ուսումնասիրեք և տաք հստակ պատասխան. Կառավարությունը պատրա՞ստ է այդ պահանջները բավարարել, թե՞ ոչ»:
«Այս աշունն ապացուցեց, որ ներքաղաքական ծրագրային օրակարգը բացառապես իշխանությունն է ստեղծել, և որն ունի ռազմավարություն: Մեր ռազմավարությունը պայմանավորված չէ կոնկրետ մեկ կամ երկու համայնքով, կամ՝ ընտրություն կլինի՞, թե՞ չի լինի, այլ երկարաժամկետ է և ունի փիլիսոփայություն»,- եզրափակեց նա:
«Սարսափելի սխալ է՝ թողնել, որ հակառակորդն ինքը որոշի՝ երբ խփի, երբ չխփի: Ո՛չ, մենք պետք է նախահարձակ լինենք, պետք է մեր բանակը դաստիարակենք հայկական հողերն ազատագրելու վրա, սկզբից՝ հյուսիսում, հետո՝ հարավում: Այդ տիպի բանակ ունենալու դեպքում ոչ ոք ռիսկ չի անի մեզ վրա հարձակվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
«Ալիևի այս հատարարությունները, կարծես, սովորական երևույթ են դարձել: Դրանք ավելի շատ Ադրբեջանի ներքին լսարանին են ուղղված. Ժողովրդին արթնացնելու փորձ է նկատվում նրա կողմից: Կոնկրետ վերջերս արված հայտարարությունն էլ, թե Հայաստանը համարվում է Ադրբեջանի պատմական հողեր, իհարկե, սա հիստերիկ ու ծիծաղելի էր: Միայն հոգեկան հիվանդը կարող էր նման հայտարարություն անել, այն դեպքում, երբ ինքը լավ էլ գիտի, որ դրանք պատմական հայկական հողեր են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
168.am-ի հարցին՝ ի՞նչ է ենթադրում այս փոփոխությունը, և ինչի՞ համար է այն արվում, Խալիկյանը պատասխանեց, որ մինչև հիմա որևէ կանոնակարգ չկար, իսկ կոնկրետ կոսմետիկ միջոցների որակից դժգոհողները շատ էին, քանի որ դրանցից առաջանում էին տարբեր առողջական խնդիրներ, իսկ հունվարի 2-ից գործող տեխնիկական կանոնակարգը կարգավորելու է այդ ամենը. «Սկսած հայերեն մակնշումից և ավարտած նրանով, թե ինչ բաղադրություն ունի տվյալ կոսմետիկ միջոցը, որ երկրի արտադրանք է, ում խորհուրդ չի տրվում, և այլն»:
«Մեծամասնությունը վերցրել է գյուղատնտեսական վարկեր՝ գրավադրելով տները, ու հիմա, մի քանի տարվա ցրտահարումից և կարկտահարությունից հետո ուղղակի ի վիճակի չէ վճարել պարտքերը՝ հայտնվելով բանկերի, դատարանների և ԴԱՀԿ-ի ճնշումների ներքո: Խնդիրը ոչ թե մի քանի անբարեխիղճ աշխատողների է վերաբերում, այլ, ըստ էության, բոլորին: Այսինքն՝ սա համակարգային խնդիր է, որով պետք է զբաղվի պետությունը: Վարկերի աներևակայելիորեն բարձր տոկոսադրույքը (24%), որը գյուղատնտեսական վարկը վերածում է սպառողականի, ի սկզբանե դատապարտում է գյուղացիական տնտեսությանն անվճարունակության»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում նշեց, որ, թեև ընդդիմությունը սովոր է ամեն ինչին դեմ խոսել, բայց ըստ նրա՝ «կառավարության ծրագրից ու վարչապետի խոսքից ավելի որևէ մեկն ընդդիմությունից որևէ բան չկարողացավ ասել»:
«Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրավիճակին: Դուք ներկայացնում եք թվեր՝ էս գյուղի, էն դպրոցի, բայց բյուջեի իմաստը դա չէ. բյուջեն քաղաքական փաստաթուղթ է: Քաղաքական փաստաթուղթը պետք է քաղաքական լուծումներ առաջարկի: Դուք Հայաստանի տնտեսության հիվանդ կողմերին ընդհանրապես չեք անդրադառնում: Չեք արտասանում՝ ո՛չ կոռուպցիա, ո՛չ մենաշնորհ, ո՛չ ազատ մրցակցություն:
«Ընդդիմության մեջ գտնվող բոլոր մարդիկ նույն բանն են ասում՝ իշխանությունները վատն են, իսկ իրենք՝ լավը, և երբ իրենք գան իշխանության, խոստանում են, որ կոռուպցիա չի լինի, իրենք օլիգարխներ չեն դառնա ու լավ քաղաքականություն կվարեն: Եթե սա համարվում է իդեոլոգիա, ապա այն շատ պրիմիտիվ է, մանկական»,- ասաց Ա. Իսկանդարյանը՝ նկատելով, որ պայքարը ոչ թե իշխանության և ընդդիմության մեջ է, այլ ընդդիմության ներսում, որովհետև փորձում են ցույց տալ, թե ով է ամենաուժեղ ընդդիմադիրը:
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և կից ներկայացված օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի ժամանակ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Սահմանադրության փոփոխությամբ, քանի որ դրանով ավելի հստակ ձևակերպումներն են տրվել համայնքային խնդիրներին ու դրանք լուծելու նպատակով համայնքներին տրված լիազորություններին:
«Մենք սրանով ինչի՞ն ենք փորձում նպաստել. որ բանակում բժշկական ծառայության որա՞կը բարձրանա, դրա՞ խնդիրն է մեր առջև դրված, թե՞ ունենք ֆինանսական խնդիր ու փորձում ենք դա լուծլե: Եթե բանակում բժշկի աշխատավարձն այնպիսին լիներ, որը մրցունակ կլիներ ընդհանուր առողջապահական համակարգի հետ, ապա քաղաքացիական բժիշկներն իրենք կուզենային այնտեղ ծառայել»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ քննարկվող օրենքի նախագծի վերաբերյալ նման կարծիք հայտնեց պատգամավոր Թևան Պողոսյանը՝ նկատելով, որ օրենքի նախագծում «կիսատ-պռատ» բաներ կան:
«Եթե խնդիրը սխալ ես ձևակերպում, ապա դա չի կարող ունենալ ճիշտ լուծում: Ինձ թվում է՝ այս տարիների ընթացքում ոլորտներում շատ լուրջ պրոբլեմներ ենք առաջացրել ու փորձում ենք դրանք լուծել: Հետևաբար՝ եթե խնդիրը սխալ ձևակերպված չլիներ, մենք էլ այսքան չէինք չարչարվի ու չէինք անդրադառնա մեր կողմից սխալ ձևակերպված բանաձևերին: Այս նախագիծն այդ խնդիրները լուծելուց մեկն է, որն էլի մենք ենք ստեղծել»,- այսօր ԱԺ նիստի ընթացքում նման տեսակետ հայտնեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով 168.am-ի հարցին՝ ի՞նչ էր նշանակում Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում նա տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ-ի նկատմամբ, ասաց, որ Ադրբեջանը նմանատիպ հայտարարություններ միշտ էլ արել է:
Անդրադառնալով կուսակցության երիտասարդացման հարցին՝ Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, որ երևույթն ինքնանպատակ բնույթ չպետք է կրի, և ըստ նրա՝ նորեկները պետք է կարողանան շատ հարցերում հասնել իրենց ավագ կուսակիցների ձեռքբերումներին, որովհետև կոնկրետ նախարար աշխատելը բավական ծանր և անշնորհակալ աշխատանք է: «Ես լավ ծանոթ եմ ներքին խոհանոցին ու գիտեմ, որ և՛ նախագահը, և՛ կառավարությունը տրամադրված են լուծել ներքին խնդիրները: Պետք է քննադատել, բայց դրա ու վարկաբեկման միջև տարբերություն կա»:
«Ես շատ եմ ուզում, որ ՀՀԿ-ն տարբերվի «Ենի Ադրբեջանից»: Չփորձեք Հայաստանի վզին փաթաթել մեկ անձի անուն՝ անկախ նրանից՝ ով է նա: Հայ ժողովուրդը զզվում է «վոժդիզմից»: Պետք չէ ամեն ինչ հասցնել դրան, քանի որ մարդկանց խոհանոցներում դաժան անեկդոտներ են պատմվելու, ինչպես պատմվում էին Բրեժնևի օրոք»:
«Մի նոր ավանդույթ է վերցվել Ռուսաստանից. նորանշանակ նախարարները հաշվետու են լինում նախագահի առջև, և բոլորը պետք է ֆիքսեն, որ՝ Կարեն Կարապետյա՛ն, ինչքան էլ բարձր լինի քո ռեյտինգը, ինչքան էլ դրայվով և լավ արտաքին ունենաս, ղեկավարը մի մարդ է, և այդ մարդու մոտ պետք է բոլորը հաշվետու լինեն»:
«Ցանկացած նոր քաղաքական ուժ, որը փորձում է մտնել քաղաքական դաշտ, պետք է նայի, թե քաղաքական թատրոնում տեղերն ինչպես են բաշխված. այլ տարբերակները մանկամտություն են: Ներկա վիճակում որքան էլ ընդդիմությունը վերամիավորվի, չի կարող լուրջ հակազդեցություն լինել գործող իշխանությանը: Մեր ծանր տնտեսական իրավիճակում մանիպուլյացիայի ենթարկելը բավականին հեշտ է»:
168.am-ի հետ զրույցում Վ. Միրաքյանը նշեց, որ բանանը ներկրում են Ռուսաստանից. «Մեծ խմբաքանակների դեպքում սովորաբար ներկրում են Էկվադորից, բայց քանի որ փոքր խմբաքանակ ենք ներկրում, ԵՏՄ անդամ ենք, այսինքն՝ մաքսազերծման խնդիր չկար, որոշեցինք Ռուսաստանից ներկրել: Որոշեցի ներկրել որովհետև ունեմ գործարար շահեր, նաև՝ թեմայի շուրջ հասարակական հետաքրքրությունը հաշվի առնելով: Եթե իրոք մենաշնորհը վերանում է, նշանակում է շուկան փոփոխվելու է»:
ԱՄԷ-ի հիմնադրման 45-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին նշեց, որ հիմնադրումից ի վեր ԱՄԷ-ի վարած արդյունավետ արտաքին քաղքականությունը հավատարիմ է մնացել հավասարակշռության, արդարության և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությանը, քանզի գիտակցում է իր պատասխանտու դերը տարածաշրջանում և աշխարհում:
«Երբ ստորագրեցինք Բազայի պայմանագիրը, Ռուսաստանն ունեցավ իր ազդեցությունը, ու մենք դրան համաձայնել ենք: Եթե նա մեզ ապահովում է ներքին գներով զենք-զինամթերքով, «Իսկանդերով», բնական է… Իսկ ամերիկյան բանակն ունի՞ ազդեցություն Գերմանիայի վրա, իհա՛րկե ունի: Ռուսաստանն իր ազդեցությունը չի մեծացնում, նա ունի ազդեցություն, որը բխում է մեր շահերից»:
«Ադրբեջանը շանտաժ է անում, սահմանում զինադադարի պայմանագիրը խախտում է, զոհվում են մեր զինվորները, իր նպատակը դա է, որ վախ մտցնի, կազմալուծի մեր բանակն ու հասարակությունը»:
«Ճիշտ կլինի, որ ՀՀ-ում գործող կուսակցությունները հստակեցնեն իրենց գաղափարական հենքերը, ասեն, թե իրենք ինչ ուղղության ներկայացուցիչ են, որպեսզի քաղաքական դաշտը վերջապես կայանա»:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ փորձելու են պետական քննությունների համակարգից ձերբազատվել: Նրա խոսքով՝ պետք է պետական քննությունների ձևաչափը փոխել, և նախարարությունն ամեն ինչ անելու է, որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող պետական քննությունները ՀՀ-ում վերանան:
«Ես մի քանի անգամ խոսել եմ առողջապահության նախարարի հետ, և նա տեղեկացրել է, որ հիվանդ երեխաների թվի նվազման միտում կա, ուստի ամենևին էլ դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա: Եթե կարիք լինի, մենք այդ փորձն ունենք, դասերը կդադարեցնենք: Բոլոր այն դպրոցներում, որտեղ 15%-ից բարձր է հիվանդ երեխաների թիվը, ԱՆ խորհրդատվությամբ՝ առաջարկել ենք պրոֆիլակտիկ քայլեր անել: Ես, որպես նախարար, պատրաստ եմ քայլեր անել, որպեսզի դա չծավալվի»: