«Ոստիկանության գործողություններն իրավաչափ էին». դատախազության ներկայացուցիչը՝ Փոստանջյանի նկատմամաբ կիրառված ուժի մասին
«Ոստիկանների բռնի ուժի կիրառման ականատես չեմ եղել այնտեղ։ Եթե տեղի ունենար, ապա որոշակի դատական գործընթաց պետք է տեղի ունենար և տեղի ունենալու պարագայում դա պետք է տեղի ունենար Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանումով»,- ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամաբ ոստիկանության կիրառած ուժի տեսանյութին, այս մասին ասաց դատախազության կարևոր գործերով քննության բաժնի պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ տեսանյութը դիտարկվել է, ոստիկանության Նոր Նորքի բաժին քաղաքացու կողմից տրվել է հաղորդում, ու համապատասխան ստուգողական գործողություններ կատարելուց հետո նոր կկարողնան կատարվածի իրավական գնահատական տալ։
Նրա խոսքով՝ ոստիկանության գործողություններն իրավաչափ էին. «Շտաբում ներկա լինելու իրավունք չունեցող մարդկանց շտաբից դուրս հրավիրելը Քրեական դատավարության օրենսդրության տեսանկյունից իրավաչափ էր։ Թեկնածուն բերման չի ենթարկվել, այլ դուրս է հրավիրվել շտաբից»։
Ռազմիկ Մարտիրոսյան