Փայտի ու բնական քարերի համադրությամբ զարդեր՝ հայ արտադրողից

«Մերիդիան» Էքսպո կենտրոնում անցկացվող «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառքին իր աշխատանքներն էր ներկայացնում Ռոբերտ Պապոյանը։ Նա նախկին սպորտսմեն է, ջրային մարզաձևերի վաստակավոր մարզիչ, ով սկսել է զբաղվել փայտագործությամբ և այժմ փայտի ու բնական քարերի համադրությամբ զարդեր է պատրաստում։

168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նախ՝ սկսել է լուցկու հատիկներով Էֆելյան աշտարակի նմուշից, որից հետո առաջացել է սեր դեպի փայտը. «Որոշեցի պատրաստել այնպիսի գեղեցկություններ, որոնք կընդգծեն կանանց գեղեցկությունը և կզարդարեն նրանց»։

Ռոբերտ Պապոյանի կինն էլ նշեց, որ ամուսնու գործերը պատրաստված են բնական քարերից, ընկույզի մշակված արմատից, նաև՝ արծաթից գործեր ունեն. «Ունենք նաև բնական խխունջներից պատրաստված գործեր։ Մեր արտադրանքի պահանջարկը կա, հանձնում ենք տարբեր սալոնների, անհատական պատվերներ են լինում, արտահանվում է նաև Վրաստան և Ռուսաստան»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031