«Բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ». Կարեն Կարապետյան

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկն առնչվում էր կրթության ոլորտին: «Վերջին ժամանակահատվածում Կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ:

Դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություններ և հանձնարարականներ: Հանձնարարում եմ մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված առաջարկների և տրված հանձնարականների կատարումը և երեքշաբաթյա ժամկետում տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին՝ անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հաձնարականին»,- ասաց Կարեն Կարապետյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարին նա հանձնարարեց իրականացնել կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքների քննարկումները մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ և ամփոփել արդյունքները, ներկայացնել առաջարկություններ կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով:

Կրթության և գիտության, ինչպես նաև Պաշտպանության նախարարներին վարչապետը հանձնարարեց երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել «Փոքր Մհեր» կրթահամալիրում հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունները և եռօրյա ժամկետում համապատասխան առաջարկություններ ներկայացնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031