«Ինչո՞ւ մենք չենք կարող գնալ դեսպանատուն և մասնակցել քվեարկությանը». Ատոմ Էգոյան

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, կինոժեռիսոր Ատոմ Էգոյանը, կինոռեժիսոր և սցենարիս Էրիկ Նազարյանը, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը 2017թ. ապրիլին կլինեն Հայաստանում՝ խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու նպատակով։ Այս մասին նրանք հայտարարեցին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Նշենք, որ նրանք «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամներ են։

Կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը խոսեց այն մասին, թե ինչու արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարողանում քվեարկել։ «Եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչո՞ւ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունեցող հայաստանցիներին, որոնք ապրում են Հայաստանից դուրս, մասնակցել ընտրություններին։ Ինչո՞ւ մենք չենք կարող գնալ դեսպանատուն և մասնակցել քվեարկությանը։ Մեզ համար դա շատ տարօրինակ է»։

Ըստ նրա՝ այս հարցը հուզում է աշխարհասփյուռ հայության մեծ մասին։ Խոսելով հնարավոր խոչընդոտների մասին՝ նա նշեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ պետք է հաղթահարենք այս մտահոգությունները, մտավախությունները, որ Հայաստանում կարող են խոչընդոտել դիտորդների աշխատանքին։

«Ինչո՞ւ մենք պետք է ունենանք այդ վախը, որ մեր աշխատանքին կարող են խոչընդոտել, որ մեզ կարող են թույլ չտալ մեր դիտորդական առաքելությունն իրականացնել։ Հենց սա է խնդրի էությունը։ Մենք պետք է կարողանանք հաղթահարել այս մտայնությունը Հայաստանում»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս