Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց նախարարներին

ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Առողջապահության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և մարզպետներին:

Ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, մասնավորապես՝ աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարձրացնելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարարեց երեքշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել և առանձնացնել պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում, նկատի ունենալ, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն:

Պետական գույքի կառավարման վարչության պետին Կարեն Կարապետյանը հանձնարարեց ամփոփել ներկայացված առաջարկությունները և մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, այն մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս