«Երբեմն ստացվում են գրեթե ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրություններ». Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց

Գործադիր մարմնի նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Վարչապետը նշեց, որ հասարակության կողմից կառավարության, վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում դրանք հաճախ վերահասցեագրվում են համապատասխան մարմինների, սակայն երբեմն այդ մարմիններից ստացվում են առանց բարձրացված խնդրի վերլուծության և առանց գործուն քայլեր պարունակող միջոցառումների, գրեթե ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրություններ, հատկապես եթե դրանք վերաբերվում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերի կամ բյուջետային ծախսերի ավելացմանը:

«Առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանվելով: Լուծման համար անհրաժեշտ է առարկայական միջոցառումների իրականացում: Այդ առումով հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկվար-նախարարին՝ հետևել հանձնարականների կատարման որակին՝ հաշվի առնելով նշվածը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031