Հանգստյան և տոնական օրերին բանկերը պետք է ապահովեն աշխատանքը. Կարեն Կարապետյանի հանձնարարականը

ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Առաջինն ուղղված էր Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար  Վարդան Հարությունյանին:

«Հաշվի առնելով գալիք ամանորյա տոները և տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբեր ամսի ոչ աշխատանքային և հունվար ամսի տոնական օրերը: Պարոն Հարությունյան, ինձ թվում է՝ շատ լավ շանս է արտակարգ ռեժիմ սահմանել, հոսքը շատ է լինելու, որպեսզի մենք հասկանանք՝ որտեղ են մեր նեղ տեղերը, ինչպես ենք անում, որպեսզի մաքսիմալ հարմարավետ պայմաններ ստեղծենք ներկրողի համար և դրանցի ելնելով եզրակացություն անենք հաստիքացուցակի, նաև այն ժամանակացույցի վերաբերյալ, որն ունենք»,- ասաց վարչապեը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին վարչապետը խնդրեց ապահովել, որպեսզի հանգստյան և տոնական օրերին բանկերն ապահովեն աշխատանքը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031