«Ես Արթուրին ճանաչում եմ, որովհետև ինքը Քեսաբն ազատեց». քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյան
«Ամեն ինչ շինծու է»,- այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց նախորդ տարի վնասազերծված «հանցավոր» խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող Գյումրու Կաթողիկե եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը:
«Ժամանակը ցույց կտա, ես ոչինչ չեմ ընդունում»,- ասաց նա: Նա նշեց, որ ճանաչում է Արթուր Վարդանյանին, ով ներկայացվում է՝ որպես հանցավոր խմբի ղեկավար: Հարցին՝ ճի՞շտ է, որ Արթուր Վարդանյանին գումար է տվել, նա պատասխանեց. «Ես Արթուրին ճանաչում եմ, որովհետև ինքը Քեսաբն ազատեց»: Հարցին, թե ի՞նչ գումարի մասին են նշում իրավապահները, նա պատասխանեց, որ այդ տեղեկությունը հայտնողին հարցնեն: