
«Շատ ուշադիր». Կարեն Կարապետյանը՝ Արծվիկ Մինասյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ բնապահպանության բնագավառում թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգի և մեկ պատուհանի սկզբունքով տրամադրման կազմակերպման վերաբերյալ: Կարեն Կարապետյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և տեղեկատվություն ներկայացնել առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ:
Դիմելով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ վարչապետն ասաց, որ խնդիրները չափազանց կարևոր են և հետաքրքրվեց՝ արդյոք բավարա՞ր են սահմանված ժամկետները: «Շատ ուշադիր: Ճիշտ է, լիցենզիաների հետ կապված մեր հանձնարարականը կրկնողություն է, դրանց վերաբերյալ տվել ենք ընդհանուր հանձնարարականներ: Ջրօգտագործման հետ կապված կետը չափազանց կարևոր է, որովհետև և՛ էկոլոգիական, և՛ այլ խնդիրներ կարող ենք ունենալ»,- ասաց վարչապետը: