«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը նույնպես կլուծարվի

ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց լուծարել «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:

Նրա խոսքով՝ կազմակերպության գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից:

Ա. Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ լուծարման արդյունքում պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն 22 մլն դրամով: Կկրճատվի 9 հաստիք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031