Բաժիններ՝

«Կոմանդոսն այս պահին իրեն լավ է զգում, իսկ բժշկական կենտրոն մոտ 1 ամիս է, որ հաճախում է». մարտական ընկեր

Մամուլը երեկ գրեց, որ Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Գեներալի առողջական վիճակի վերաբերյալ 168.am-ը զրուցել է նրա մարտական ընկերոջ՝ գնդապետ Արա Մուրադյանի հետ, որը վստահեցրեց, որ Կոմանդոսն այս պահին իրեն լավ է զգում, իսկ բժշկական կենտրոն մոտ 1 ամիս է, որ հաճախում է, պարզապես մի քանի օր առաջ մի փոքր վատ է զգացել իրեն․

«Կոմանդոսը 20 օրից ավելի է բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Մեծ մարդ է, մայիսին կլինի 82 տարեկան, մեծական հիվանդություններ են, մի օր լավ է զգում, մի օր վատ է զգում, բայց կորոնավիրուս չէ,- ասաց գնդապետ Մուրադյանը, ապա իր և  իրենց մարտական ընկերների անունից առողջություն մաղթեց գեներալին,- Եկեք լավը ցանկանանք գեներալին, որ լավը լինի, ցանկանանք առողջություն և շուտ վերադարձ․․․»։

Հարցին՝ այս պահին գեներալը բուժումը հիվանդանոցո՞ւմ է ստանում, գնդապետ Մուրադյանը պատասխանեց,  որ Կոմանդոսը ստուգման և բուժման նպատակով  պարբերաբար այցելում է հիվանդանոց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս