Բաժիններ՝

«Այս տարի տուրիզմի ոլորտում կանխատեսվում է 319 տոկոս աճ»․ Վահան Քերոբյան

«Անցած տարի շռնդալից անկում ենք ունեցել տուրիզմի ոլորտում, բայց այս տարի արդեն դուք էլ կարող եք տեսնել փողոցներում, որ եթե անցած տարի մարտ ամսին տուրիստ չունեինք, այս տարի ունենք պարսիկների բավական մեծ խումբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Քերոբյանը նշեց, որ իրանցիների մեր երկիր այցելելը պայմանավորված է նաև Նովրուզով, ապա հայտնեց, որ ապրիլ ամսին ևս շատ ամրագրումներ կան:

«Իսկ մայիսից պլանավորում ենք մտնել  լրիվ նորմալ և ընդունելի տեմպի մեջ: Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսված է 319 տոկոս: Այսինքն՝ 2019-ի նկատմամբ մինուս 20-25 տոկոս է, բայց 2020-ի նկատմամբ + 319 տոկոս է կանխատեսումը»,- ընդգծեց նախարարը»։

Լրագրողները Վահան Քերոբյանին հարցրեցին՝ արդյոք հաշվարկներ կա՞ն, թե տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խստացումները, քանի որ Առողջապահության նախարարությունը երեկ կրկին հայտնեց կորոնավիրուսի վարակման աճի և հնարավոր խոստացումների մասին։

«Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չլինի խստացումներ, և դա նշանակում  է, որ հնարավորինիս չափ պաշտպանենք անվտանգության կանոնները․․․ Ես գիտեմ, որ խստացումները շատ վատ են տնտեսության համար, և քանի որ ես տնտեսության համար եմ պատասխանատու՝ դեմ եմ լինելու խստացումներին, բայց, իհարկե, պետք է բալանսի մեջ նայել, եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում և առողջապահական համակարգն այլևս չի կարող սպասարկել հիվանդությունը, ապա, իհարկե, պետք է դիտարկել խստացումներին գնալու տարբերակը։ Ես կարծում եմ՝ մենք այնուամենայնիվ կկարողանանք այդ զարգացումից կամ այդ սցենարից խուսափել»:

Ի դեպ, համավարակով պայմանավորված խստացումներին դեմ  նախարարը, որ ներկա էր    «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում  էքսպո 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին,  լրագրողների հարցերին էլ պատասխանում էր առանց դիմակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս