
Ակնա քաղաքն ամբողջությամբ մաքրված է ականներից

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ակնայի (Աղդամ) շրջանի գործադիր իշխանություններին, հայտնում են, որ Ակնա (Աղդամ) քաղաքն ամբողջությամբ մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից: Շրջանի գյուղերի ականազերծման գործընթացը շարունակվում է:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանա-վրացական սահմանով ադրբեջանցիները 15 հայ գերի էին վերադարձրել՝ Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց:
Մասնավորապես, Հայաստանն Ադրբեջանին էր հանձնել հակատանկային և հակահրթիռային 97 000 ականների տեղակայման քարտեզը:
Հայաստանը գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանին էր ավելի ուշ հանձնել նաև Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ տարածքների քարտեզները:
Օգոստոսին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հանձնած ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը 25 տոկոս է: