Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է Հ1-ի եթերում հպարտանում, թե Արցախի օդը փակ է. Գեղամ Մանուկյանը’ Վահագն Ալեքսանյանին

ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանի թեկնածությունը նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, պատասխանելով  ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ռեպլիկին, թե բոլոր իշխանությունների ժամանակ Դաշնակցությունը կոալիցիայի մաս է կազմել, հիշեցրեց, որ 2009-ի սեպտեմբերի 6-ին Բաղրամյան պողոտան բազմամարդ էր, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանից մինչև նախագահական պալատ Դաշնակցությունը բողոքի գործողություններ էր կազմակերպել ընդդեմ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Հայաստան ժամանման:

«Շուրջ 10 տարի Դաշնակցությունը չի եղել որևէ կոալիցիայի մեջ, դեռ ավելին, շրխկացրել է դուռը և դուրս եկել՝ ունենալով քաղաքական անկյունաքարային տարաձայնություններ: Եվ հիմա նաև այսօրվա վարչապետի կողմից հնչեցվող տեսակետը, թե Թուրքիան դրական ազդանշաններ է ցույց տալիս, մեր անհանգստությունը պայմանավորված է հենց դրանով, որովհետև դառը փորձառություն կա, թե ինչպես դրական ազդանշաններով Թուրքիան շարունակելու է իր թշնամական գործողությունները»,- նշեց Մանուկյանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին, Դաշնակցական գործիչն ասաց, որ փորձ արվեց կանոնավոր բանակը վերածել ֆիդայական, կամավորական խմբերից ձևավորված անկազմակերպ մի ուժի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս