ՀՀ Գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության և Իրանի գործընկերներին է փոխանցել քրեական գործերով հաստատված ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանի Զինված ուժերում առկա են վարձկաններ:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ 168.am-ը ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանին հիշեցրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման պայմանագրի մասին և փորձեց թույլատրելի սահմանում պարզել՝ արդյո՞ք ինչ-որ բան արվում է դրա շրջանակում ՀՀ օդային սահմանի պաշտպանության ուղղությամբ:
18 օրվա մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը խոցել է Ադրբեջանի օդային հարձակման ավելի քան 180 միջոց, այդ թվում՝ 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, և տարբեր բնույթի ԱԹՍ-ներ: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը՝ հավելելով, որ ձեռնարկվում են բոլոր համապատասխան միջոցները, որ ՀՀ ՀՕՊ-ը լինի ինքնաբավ և կարողանա կատարել օդային սահմանների պաշտպանությունը, մարտական խնդիրները:
Թուրքական F-16 ինքնաթիռներն Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռևս հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների նախապատրաստման նախօրեին:
Հայաստանը ե՞րբ կդիմի ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի ագրեսիան անդրադառնում է նաև ՀՀ տարածքի վրա: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց ավելի վաղ ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունը, որ Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու համար կդիմի բոլոր միջոցներին, ներառյալ՝ ՀԱՊԿ-ին:
Հայկական կողմը խոցել է ադրբեջանական ևս մեկ Սու-25 ինքնաթիռ: Հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:
Ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրությանն ապակողմնորոշել՝ ներկայացնելով, որ Արցախի դեմ ագրեսիայում չկա թուրքական մասնակցություն. մի կողմից, որ չկան վարձկաններ, որոնք բերվում են հակամարտության գոտի, ինչպես նաև՝ չեն թիրախավորվում եկեղեցիները և քաղաքացիական օբյեկտները:
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ, սակայն, ընդհանուր առմամբ, հարավային` ոչ Արաքսի հովիտ:
Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչ-զոհերի թիվը հարյուրներ են, և արդեն քանի դիակ է ուղարկվում Սիրիա, մի մասին էլ մերձարաքսյան հովտի ճահճուտներում վարազներն ուտում են: «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Իսկանդերը» դա ինչ-որ աբսոլյուտ զենք չի, այն հրթիռ է հրթիռների նման: «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով այն պահանջներին, թե ինչու հայկական կողմը գործի չի դնում «Իսկանդերը»:
Հադրութն այնպիսի իրավիճակում է, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբերը երբեմն ներթափանցում են, որոնց դեմ մեր զինված ուժերը պայքարում են:
Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել միայն մեկ տեղամասում:
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն Արցախի սահմանի գրեթե ամբողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ հարձակողական գործողություններ առնվազն 3-4 ուղղություններով:
Թուրքիան բացահայտ պատերազմ է վարում Ադրբեջանի կողմից: Ցանկացած փոխզիջում նրան ձեռնտու չէ, քանի որ կհանգեցնի Հայաստանի ուժեղացմանը: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը, ով 1992-1993թթ. ղեկավարել է Արցախի պատվիրակությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Հռոմի բանակցություններում:
«Այսօր ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել: Մարտերն ինտենսիվությամբ զիջում են հարավում ընթացող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է»:
«Գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը, քանի որ հյուսիսային ուղղությամբ մենք կատարել ենք համապատասխան զորքերի վերախմբավորումներ` Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակել»:
Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հետ է շպրտվել հակառակորդը:
Արցախի անկախության ճանաչո՞ւմ, թե՞ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ստեղծում, ո՞րն է այսօր պակաս ռիսկային և նպատակահարմար: 168.am-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը նշեց՝ հենց սկզբից էր պետք գնալ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ստեղծման ճանապարհով:
Այն, ինչ հիմա կատարվում է, հերթական ապացույցն է, թե ինչ վերաբերմունք ունեն Ադրբեջանի իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ:
Մենք խաղաղության կողմնակից ենք, աշխարհում ամենաշատը խաղաղություն արցախցին է ուզում:
«Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը, ինչպես նաև միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: Այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքների, միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքները: Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»:
Առավոտվա դրությամբ համեմատաբար ավելի հանգիստ է։
Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, և մենք մեր ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում` ՀՀ-ի, հայության անմիջական մասնակցությամբ, այն իրականացնելու ենք:
Ադրբեջանին սատարում է Թուրքիան և միջազգային տեռորիզմը: Եվ այս առումով մենք ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն լուսաբանելով, ոչ միայն կոչերով, հայտարարություններով, այլ նաև առարկայական:
168.am -ին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Այս պահին հրթիռակոծվում են Ստեփանակերտը, Մարտունին, Շուշին, Մարտակերտը և Արցախի խոշոր գյուղական համայնքները»,-ասաց նա։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով գերեվարվածների հարցին, նշեց, որ հրադադարը հենց այս խնդրին լուծում տալու նպատակ ունի, և երբ այն տեղի ունենա, լրացուցիչ հայտարարություն կանեն կենդանի մնացած գերեվարվածների մասին:
Անցնող գիշերը և մինչև հրադադարը մարտերը նույն կերպ ընթացել են, հատկապես թեժ է եղել հարավային ուղղությունը:
Հակառակորդն առավոտվանից ցամաքային զորքերով չհասնելով հաջողության, փորձում է մեծ թվով ԱԹՍ-ների կիրառմամբ իրավիճակը փոխել։ 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:
Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները և վերլուծելով վերջին իրադարձությունները, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը եկել է այն եզրահանգման, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է։
«Իմ աչքերով տեսա նաև Շուշիի եկեղեցու համապատասխան վնասվածքը։ Ըստ էության, եկեղեցու մեկ հատվածին ուղիղ, դիպուկ, նույնիսկ` գերճգրիտ հարված է հասցվել երկու անգամ»: