Զինվորական գործին տեղյակ հազարավորների պահել են, չեն տարել առաջնագիծ, տարել են անտեղյակ կամավորականների. Արթուր Ղազինյան

ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանի թեկնածությունը նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ՔՊ ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հիշեցնելով Ղազինյանի ֆեյսբուքյան հին գրառումներից մեկը, թե «սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին, սենց վիժվածք աշխարհը չի ծնել», և մեջբերելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածը, որ սպանությունը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելն է, իրավաբան Ղազինյանին հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որը համարվել է «սերիական մարդասպանություն», ո՞ր մասով է, տվեք դրա իրավական որակումը:

Ի պատասխան՝ Արթուր Ղազինյանը հիշեցրեց հոկտեմբերի 21-ի Նիկոլ Փաշինյանի հերթական ուղիղ եթերը, որտեղ նա կոչ էր անում ձևավորել 30 հոգանոց կամավորական ջոկատ և ընտրել հրամանատար, նրա հետ գնալ զինկոմիսարիատ և անցնել հայրենիքի պաշտպանությանը՝ շատ լավ իմանալով, որ Արցախի երկինքը պաշտպանված չէ, որ «Բայրաքթարների» անարգել աշխատանքը և Արցախ զանգվածային հոսքը հանգեցնելու է զոհերի թվի ավելացման: Իսկ զոհերը հիմնականում եղել են ԱԹՍ-ների հարվածներից:

Ղազինյանը շեշտեց՝ սպանության հոդվածով Դատախազություն հաղորդում չի ներկայացրել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930