Արդյոք ձեզ համար մեր իշխանությանը դավաճան անվանելը զուտ ինքնանպատակ չէ՞. Վահագն Ալեքսանյանը՝ Արծվիկ Մինասյանին

ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր  «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանի թեկնածությունը նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ արդյոք ձեզ համար մեր իշխանությանը դավաճան անվանելը զուտ ինքնանպատակ չէ՞:

Ի պատասխան՝ Մինասյանը նախ ասաց, որ դավաճանությունը և պետական դավաճանությունն իրարից պետք է տարանջատել, քանի որ դավաճանությունը նաև կենցաղային խոսակցության մեջ է օգտագործվում:

«Պետական դավաճանությունը շատ հստակ քրեաիրավական գնահատման ենթակա վարքագիծ է և գործողություն: Երբ մենք խոսում ենք պետական դավաճանության մասին, նախ ֆիքսում ենք առերևույթ այս եզրույթը: Սա իրավական տերմին է, որը ոչ թե սուտ մատնություն է, այլ բոլոր այն փաստերը, որոնք համադրում ենք մենք՝ սկսած 2018-ի ուշ աշնանից ձեռնարկված գործողություններից և ավարտված պատերազմով ու դրա ելքով, այդ թվում՝ այն ցավալի իրողությունը, որ մենք այս պահի դրությամբ ունենք հսկայական կորուստներ: Եվ այս բոլորի առերևույթ համադրումով, ասում ենք, որ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին: Դրա համար առաջարկում ենք, որ իրավասու մարմիններն այս հարցին պատասխան տան»,- նշեց Մինասյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930