Հոկտեմբերի 19-ից հետո պատերազմը չդադարեցրած, դրանից հետո զոհերի գերազմանին գնացած այդ մեկ անձը պետք է կրի քրեական պատասխանատվություն. Արթուր Ղազինյան

ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության կողմից նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ առնվազն հոկտեմբերի 19-ից հետո պատերազմը պետք է կանգնեցվեր, նույնիսկ՝ դրանից առաջ, երբ իշխող ուժի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը նրան հիշեցրեց ֆեյսբուքյան հին գրառումներից մեկը, թե «սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին, սենց վիժվածք աշխարհը չի ծնել»:

«Փաստն այն է, որ մեր իշխանությունը մերժել է դադարեցնել պատերազմը՝ ասելով, որ իրեն կասեին՝ դավաճան: Սեղանին դրված էր երկու հարց. կա՛մ քեզ կասեին դավաճան, կկորցնեիր իշխանությունը, բայց կփրկեինք հազարավոր կյանքեր, Շուշին, Հադրութը, Արցախը կպահեինք միասնական, Քարվաճառը, Լաչինը կմնար հայկական որոշ ժամանակ, կա՛մ՝ իշխանությունն էր: Ընտրվեց երկրորդ տարբերակը, այսինքն՝ իշխանությունը պահելու գնով որոշեցին գնալ այդ պրոցեսին: Առնվազն հոկտեմբերի 19-ից հետո, եթե ոչ դրանից առաջ, արձանագրված մարդկային և տարածքային կորուստների համար մեղավոր և պատասխանատու է կոնկրետ մեկ անձ»,- նշեց Ղազինյանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 19-ից հետո պատերազմը չդադարեցրած, դրանից հետո զոհերի գերեզմանին գնացած այդ մեկ անձը պետք է կրի քրեական պատասխանատվություն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս