«Հայկական բանակի առջև խնդիր չի դրվում՝ կասեցնել թշնամու առաջխաղացումը». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը. գործո՞ն, թե՞ գործիք» խորագրով քննարկմանը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ-ի վրա մեղքը բարդելով, փորձում են կոծկել իրենց դավաճանությունը, հայրենիքի դեմ ուղղված իրենց քայլերը:
«Այսինքն, ՀՀ իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ի կարևորության ընդգծումը ոչ թե երկրի անվտանգության խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականություն է, այլ աշխարհաքաղաքական մանիպուլյացիա, որ սեփական անզորությունն ու անտաղանդությունը քողարկելու համար Նիկոլ Փաշինյանը կարողանա վեր կենալ և ասել՝ գիտեք, ադրբեջանցիները եկել-հասել են Ջերմուկ, որովհետև ՀԱՊԿ-ն պետք է մեզ փրկեր և չփրկեց: Եվ նախկիններն էլ այն ժամանակ չեն մտածել, որ ՀԱՊԿ-ն այն կառույցը չի, որ մեզ պետք է փրկի»,- ասաց քաղաքագետը:
Այս համատեքստում Հրանտ Մելիք-Շահնազարյանը շարունակեց՝ ո՞վ է ասել, որ հայկական բանակը չի կարող լուծել իր առջև դրված խնդիրը, պարզապես այսօր նրա առջև խնդիր չի դրվում, որ լուծի:
«Ամենատարրական հարցերը, որ խրամատներ փորեն առաջնագծում և թշնամու առաջխաղացումն ինչ-որ ձև կասեցվի, նույնիսկ նման խնդիրներ չի դրվում մեր բանակի առջև»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում