Բաժիններ՝

«Ըստ մեր ունեցած տվյալների՝ ունենք 2900 զոհ, որից 742 ընտանիքների մասով հատուցումների որոշում ունենք». Վարուժան Ավետիքյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչ այժմ պաշտոնական թիվ չի հրապարակել զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների վերաբերյալ:

168.am-ը փորձեց ՊՆ-ից ստանալ այս հարցերի պատասխանը, մեզ առաջարկվեց հարցում ուղարկել, ինչը մենք, իհարկե, կանենք:

Մինչ այդ մենք փորձեցինք Զինվորների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանից պարզել՝ զոհվածի քանի՞ ընտանիքի են փոխհատուցել, նա ասաց.

«Ըստ մեր ունեցած տվյալների՝ ունենք 2900 զոհ, որից 742 ընտանիքների մասով հատուցումների որոշում ունենք»:

Վիրավորների ընդհանուր թիվը, ըստ 168.am-ին հասած տվյալների՝ 8300 է, անհետ կորածներինը և գերիներինը՝ 1600:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031