
ԳՇ-ն՝ պայմանագրայինների կրճատման մասին

Mediaport տելեգրամի ալիքը տեղեկություն էր տարածել, թե ՊՆ-ն ծանուցագրեր է ուղարկել պայմանագրային զինծառայողներին, համաձայն որի՝ հունվարի 8-ի դրությամբ նրանց պայմանագրերը լուծվում են և չեն երկարացվելու:
Mediaport-ի՝ ՊՆ աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագրերի մի փոքր մաս կկնքվի Արցախից Հայաստան եկած զինծառայողների հետ, իսկ մնացած պայմանագրերն ուղղակի այլևս չեն կնքվի:
168.am-ը լուրի իսկությունը փորձեց ճշտել ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից:
Մեզ հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը նշեց.
«Տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»: