«Դուրս արի և հեռացիր առանց արյան, Նիկոլ». Աշոտ Մինասյան
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Հանրապետության հրապարակը համեմատում է դիրքի հետ, որը վճռականորեն պիտի պահել:
«Այս դիրքը Ադամի դիրքն է, Քյարամի դիրքն է, իմ զոհված եղբայրների դիրքն է: Եվ Աբաջյանի խոսքն եմ ուզում կրկնել` ով այս դիրքը լքի, ես իրա մերը, ով փորձի այս դիրքը գրավել, ես իրա մերը»,- շեշտեց նա` ոստիկաններին հորդորելով միանալ ժողովրդին:
«Եկեք լինենք ողջամիտ, տեր կանգնենք մեր արժանապատվությանը, խմբակային դուրս եկեք և միացեք ժողովրդին»,- ընդգծեց Մինասյանը:
Նա ողջամտության կոչ արեց նաև Փաշինյանին` ասելով, որ նա արդեն «փլվել» է:
«Հետ կանգնիր, Նիկոլ, եղիր ողջամիտ: Դուրս արի և հեռացիր՝ առանց արյան»,- եզրափակեց նա: