Ազգային ժողովում ընթանում է նիստ, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: Փաշինյանին հարցեր ուղղելու համար գրանցվել է իշխող «Իմ քայլը» խմբակցության 31 պատգամավոր։
Նոյեմբերի 10-ին «5-րդ ալիք»-ի հետ հարցազրույցում ասել էր «Սիսական» ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը՝ նշելով, որ Փաշինյանը չի կարող պարտությունը գցել ժողովրդի «ջեբը», քանի որ դա ինքն է սերմանել, ինքն է կազմաքանդել բանակը՝ 2,5 տարի շարունակ համալրելով այն ոչ փորձառու կադրերով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը։ Դատարանի բակում են հավաքվել նրա աջակիցները։
«Պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. «Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձևակերպելը: Այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլևս իմաստ չունի, դրանից առաջ չի եղել նման իրավիճակ, և մեր բանակը, Զու ԳՇ-ն, ՊԲ-ն կռվել են մինչև վերջին վայրկյանը: Ինձ ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել, դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել, որոնք մենք փորձել ենք ինչ-որ ձևով լուծել:
Սկսենք ռազմաքաղաքականից. մոբիլիզացիա, որը տեղի չունեցավ: Այսինքն, ՀՀ-ն չուներ պատերազմական իրավիճակում մոբիլիզացիոն պլան: Սեպտեմբերի 27-ին հայտարարվեց համընդհանուր մոբիլիզացիա, հետո ասվեց, թե ճիշտ է, հայտարարվել է համընդհանուր զորահավաք, բայց կատարում ենք մասնակի, բայց իրականում մոբիլիզացիա տեղի չունեցավ: Պատերազմի առաջին օրերին հայտնի անձանցից մեկը սկսեց գովել, թե տեսեք՝ հիմա մեր մոբիլիզացիան ճիշտ է, հստակ, բոլորիս ըստ մասնագիտությունների են զորակոչում, և այլն, և այլն: Այնինչ իրականում դա տեղի չունեցավ, և բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ:
Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքից դուրս գալուց հետո:
«Տիկին Լենա Նազարյանը ժամանեց, խոսեցինք նրա հետ, ես ասացի, որ պրոցեսները պետք է բերել քաղաքական ուղիներով: Եվ դրա համար խնդրեցի տիկին Նազարյանին, որ անպայման կապվի խորհրդի անդամների հետ, որ կարողանանք խորհրդի նիստը գումարել, որից հետո 20:15 նիստը գումարվեց, և 7 մարդ էինք՝ տիկին Նազարյանը, ԲՀԿ խմբակցության այն անդամները, որոնք խորհրդի անդամ են, և ԼՀԿ-ից ես և պարոն Խաչատրյանը: Կանոնակարգ օրենքի համաձայն՝ քվորումը բաց է դեռ 2 ժամ»,- նշեց նա:
168.am-ի տեղեկություններով, ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել:
Այն, ինչ տեղի է ունեցել, չի եղել այդպիսի աղետ մեր երկրի պատմության մեջ: 1992-1994 թվականներին Արցախի 4400 քառակուսի կմ-ին գումարվել է 8200 քառակուսի կմ, և Արցախի Հանրապետությունը դարձել է 12.600 քառակուսի կմ:
«Մարտական գործողությունների ելքը կանխատեսելիս հիմնվում են որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից համազորային մարտը դինամիկ գործընթաց է, և ենթադրում է իրավիճակային բազմաթիվ փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա»:
Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են Արցախի խորհրդանիշներից մեկը` հինավուրց բերդաքաղաք Շուշին, և պատրաստ են, վճռականորեն տրամադրված պատվով կատարել իրենց խնդիրը:
«Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է»: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ու ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք»:
Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված: Երեկ գիշերը և այսօր ամբողջ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են, որոնք եղել են բավականին ինտենսիվ:
Եթե կոնկրետ ինչ-որ նշանակալի նահանջ է լինում և բնակավայր ենք կորցնում, ապա դրա մասին հայտնում ենք:
Այս պահին, երբ հայ զորականը պայքարում է մինչև վերջ, տեղին չեն որևէ տեսակի այլ դիտարկումները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները, ինչպես նաև նահանջի մասին:
Ռազմակաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում գիշեր թե ցերեկ: Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ:
Հայկական կողմը բազմիցս նշել է, որ Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորների դիակների զննության արդյունքում գրեթե բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ:
«Նախագահի հանդիպումը ԱՀ խորհրդարանական ուժերի հետ այդ համատեքստում է եղել: Ի վերջո, անկախ Ադրբեջանի իշխանությունների դրսևորած ագրեսիվ գործողություններից, հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, և պաշտոնական Բաքուն պարտավոր է բանակցային սեղանի շուրջ նստել: Արցախի նախագահն ընդամենը մտքեր է փոխանակել քաղաքական ուժերի հետ, լսել նրանց կարծիքները»,- շեշտեց նա՝ հավելելով, որ պատերազմը շարունակվում է, և բոլոր ջանքերն այսօր ուղղված են ռազմաճակատին:
Ադրբեջանի ԶՈւ ղեկավարում փաստացի չկա, կա Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարում:
Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ գիշերը բավականին ինտենսիվ և ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, մերձակայքում և Շուշի տանող ճանապարհներին:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի Լիսագորի հատվածը մաքրվել է հակառակորդի դիվերսիոն խմբերից:
ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որ այսօր Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով:
Երեկ ամբողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն դադարել, չնայած ակտիվությունը գնացել է նվազման:
Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց, որտեղ տեղեկացնում է, որ այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:
Բերձոր-Շուշի ճանապարհը շարունակում է փակ մնալ անվտանգության նկատառումներով:
Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանի տարբեր դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղություններով, այդ թվում` Արցախի հյուսիսային անտառապատ տարածքներում, փորձել են հարձակումներ իրականացնել:
Այս իշխանությունը շատ լավ գործընկեր է ՌԴ-ի համար:
Վերջին երկու օրերին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրերի և հաստատած կառավարության որոշումների համաձայն՝ մի շարք պաշտոնյաներ են ազատվել զբաղեցրած պաշտոններից: