
«Հայաստան» հիմնադրամից գումար չեն տվել Արշակյանի նախարարությանը

168.am-ին տեղեկություն էին փոխանցել, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեծ գումար է տրամադրել ԲՏԱ նախարարությանը: Մասնավորապես, 500 միլիոն դրամից ավելի գումար է կանխիկ տրվել Եվրոպայից ջերմատեսիլ սարքեր և ԱԹՍ-ներ գնելու համար։
Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից վստահեցրեցին. ««Հայաստան» համահայկական հիմնադրամից ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը գումար չի տրվել»:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը 168.am-ի հետ զրույցում ևս հավաստիացրեց` նախարարությանը գումար չեն տվել, միաժամանակ նշեց. «Երբ կառավարությունից կստանանք հաշվետվությունը, կերևա` արվե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ մեր տարեկան հաշվետվության մեջ կհրապարակենք մեր գործունեության ընթացքում արված բոլոր ծրագրերը»։