Բաժիններ՝

«Մեզ ո՛չ դիմել են, ո՛չ էլ, բնականաբար, թույլտվություն է եղել». Ստեփանակերտի փոխքաղաղաքապետ

«Իմ քայլը» հիմնադրամի հովանավորությամբ դեկտեմբերի 26-ին և 27-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում նախատեսված էր  իրականացնել ամանորյա միջոցառում: Սակայն, երեկ ապամոնտաժվեցին Ստեփանակերտի Վալեքս հյուրանոցի բակում տեղադրված տոնական վրանները և տոնածառը:

«Իմ քայլը» հիմնադրամից արձագանքել էին, որ միջոցառման կազմակերպչական աշխատանքները համակարգվել են ԱՀ կառավարության հետ։

Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը միջոցառման հետ ոչ մի առնչություն չի ունեցել:

«Մեզ ո՛չ դիմել են, ո՛չ գրել են, ո՛չ էլ, բնականաբար, թույլտվություն է եղել»,- նշեց նա:

Ի դեպ, այս տարի Ստեփանակերտն Ամանորը տոնական հանդերձանքով չի դիմավորի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031