«Վերջին պատերազմի հետ կապված հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ. այն ենթադրում է քրեական գործի շրջանակներում իրականացվող քննություն». Արթուր Վանեցյան

Չի կարող հայ մարդը Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին խոսել նման ոճի մեջ:

Էջմիածինում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը` անդրադառնալով եկեղեցու դեմ բռնության կոչերին:

Ըստ նրա, Հայ առաքելական եկեղեցին մեր ազգի և հայապահպանության կենտրոնն է եղել դարեր ի վեր:

«Եվ ցանկացած հայ մարդ պարտավոր է խոնարհումով, նվիրումով հետևել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»,-շեշտեց Վանեցյանը` հավելելով, որպես հավատացյալ մարդ ամեն կիրակի այցելում է եկեղեցի, այսօր որոշել է այցելել Ս.Գայանե եկեղեցի:

Անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի ուղարկած գաղտնի նամակին, որում նկարագրված է սպասվող պատերազմը, Արթուր Վանեցյանը նշեց. «Ես բազմիցս նշել եմ, որ վերջին պատերազմի հետ կապված` դրա սկսելու, ընթացքի և ավարտի, հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ: Իսկ հստակ պատասխանները ենթադրում են քրեական գործի շրջանակներում իրականացվող քննություն: Բայց այս իշխանության օրոք, ես համոզված եմ, այդ քննությունն օբյեկտիվ և արդարացի չի իրականացվի: Ուստի իշխանափոխությունից հետո անպայման պետք է իրականացվի քննություն և տրվեն բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում` ՀԱՊԿ-ի գրության մասով»:

Տեսանյութեր

Լրահոս