Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցից հետո, ուր նա իր աչքերով տեսավ՝ ինչ վերաբերմունք ունեն սյունեցիներն իր անձի ու կառավարության նկատմամբ, իշխանական շրջանակները համակարգված տարածում են, թե Մեղրիի, Ագարակի ու Քաջարանի բողոքի ակցիաները կազմակերպված էին Սյունիքի այն համայնքապետերի կողմից, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցված:
Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը տեղեկություն հրապարակեց, ըստ որի՝ իշխանությունների սրտի խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանին և թվով 6 լրատվամիջոցների:
«Հերթական անհեթեթություններից էր, ինչի ականատեսը մենք դառնում ենք արդեն 3 տարի: Նախ՝ իրավական գնահատականի տեսանկյունից Բորիս Ավագյանի իրավունքները կոպտորեն խախտվել են, և եթե նա կամենա, իրավական եղանակով իր իրավունքները պաշտպանելիս հաջողության կհասնի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԻՊԾ փոխնախարար Բորիս Ավագյանի՝ Ազգային ժողովում արված հայտարարություններից հետո աշխատանքից ազատելու ոդիսականին:
Դեռևս 8 ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ տևական ժամանակ ունեցած առողջական խնդիրները անհամատեղելի են իր քաղաքական գործունեության հետ, և ստիպված է վայր դնել պատգամավորական մանդատը։
168.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով դիմել է Բարձրագույն դատական խորհրդին:
Ի դեպ, 168.am-ի՝ իրավապահ համակարգում գտնվող աղբյուրների հավաստի տեղեկություններով՝ երեկ Ռուբեն Վարդազարյանը շուրջ 6 ժամ առերես հարցաքննվել է իր մասով ցուցմունք տված Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորանշանակ տեղակալ, նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանի հետ: Մեզ հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանը չմեկնաբանեց մեր տեղեկությունը՝ հորդորելով սպասել մամլո ասուլիսին: Այն չմեկնաբանեցին նաև Հատուկ քննչական ծառայությունից:
«Մեզ հայտնի դարձավ, որ նա կոտրել է կապարակնիքը, դուռը բացելու համար կանչել է ընթերականերին, հայտարարել, թե «ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք» և մեխանիկական ուժ կիրառելով՝ բացել է տվել դուռը»,- գրել է կայքը:
Նախկին ընդդիմադիր՝ ներկայիս իշխանություններն իրենց ընդդիմադիր անցյալի պայքարի մեխերից մեկը դարձրել էին, իրենց ձևակերպմամբ, քրեաօլիգարխիկ համակարգի և դրա կարկառուն ներկայացուցիչների կողմից «բեսպրեդելի» դեմ անողոք դիմադրությունը:
Քիչ առաջ Սահմանադրական դատարանի մամլո խոսնակ Եվա Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ կայացրած որոշումը:
Երեկ կասեցվեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ թե որպես ԲԴԽ նախագահ, թե որպես դատավոր, երեկոյան ուշ ժամի ԲԴԽ-ում հրավիրված հրատապ նիստի ժամանակ:
Երեկ, ինչպես հայտնի է, կասեցվեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ թե որպես ԲԴԽ նախագահ, թե որպես դատավոր:
168.am-ն օրեր առաջ գրել էր, որ ապրիլի 10-ին նախատեսված էր ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում էլ հենց ոստիկանության պետ Վահե Ղազարյանին պետք է շնորհվեին գեներալական ուսադիրներ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդազարյանին առաջարկվել է ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնելու դիմաց կարճել նշված քրեական գործը։ Ըստ էության, առաջարկվել է գործարք, որին Ռուբեն Վարդազարյանը չի գնացել։
168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ արդարադատությանը միջամտելու սկանդալային դեպքի առնչությամբ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործի հարուցումը կասեցվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով:
ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն են ստացել՝ քրեական գործի հարուցման մասին։
Մինչ Շիրակի մարզում շիրակցի գերեվարված տղաների հարազատները, երկրորդ օրն է՝ արգելափակված են պահում Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը գա ու հստակ ժամկետ ասի տղաների վերադարձի մասին, վերջինս իր իմքայլական դրածոների միջոցով կադրային հարցեր է լուծում մարզում:
Երեկ 2021թ. ապրիլի 12-ն էր: Խորհրդային երկրում ծնված-մեծացածների համար այդ օրը հիշվում է՝ որպես տիեզերագնացության օր: Արցախյան վերջին պատերազմն իրենց արյան ու բջիջների միջով անցկացնողների, զոհերի, անհետ կորածների ու գերեվարված անձանց հարազատների համար դա պատերազմի խայտառակ ավարտից հետո 150-րդ անտանելի օրն էր: Իսկ, օրինակ, գերիների վերադարձի թեման իր համար PR ակցիայի նյութ դարձրած իմքայլական իշխող […]
Երեկ թուրքական զինված ուժերը կրակ են բացել սիրիական Այն Իսսա քաղաքում և նրա մերձակայքում տեղակայված 3 զինվորական օբյեկտների տարածքում գտնվող ռուս զինծառայողների ուղղությամբ:
Մարտի 26-ին 168.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Ժորժիկ Սերոբյանը կազմակերպված խմբի կազմում 2020թ. պետպատվերի շրջանակներում կեղծ հիվանդ երեխաներ գրանցելու միջոցով ահռելի մեծ գումարներ էր շորթել պետական բյուջեից:
«168 Ժամ»-ի խմբագրությանն է դիմել «Վ.Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Սուրենի Հակոբյանը, ով ներկայացրել է բավականին ծավալուն ապացույցներով ծրար՝ աղաղակող կոռուպցիայի մասին:
168.am-ը նախագահի աշխատակազմ գրավոր հարցում ուղարկեց՝ ցանկանալով պարզել, թե ինչո՞ւ է Արմեն Սարգսյանն առանձին ընդունել Գագիկ Ջհանգիրյանին, և արդյո՞ք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ԲԴԽ անդամների հավաքական կարծիքը չի ներկայացրել նախագահին:
Երեկ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
Տևական դադարից հետո ապրիլի 10-ին տեղի կունենա ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը:
2020թ. օգոստոսին աշխատանքից ազատվեց Նիկոլ Փաշինյանի հանրահայտ ուսապարկը բռնող Ղազար Ղազարյանը, ում դերակատարությունը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անվտանգությունն ապահովող թիմում մինչև վերջ այդպես էլ ոչ ոք չհասկացավ: Ըստ էության, նրան միշտ Փաշինյանի կողքին տեսնում էինք՝ ուսին վերջինիս ուսապարկը գցած քայլելիս:
«Քննչական կոմիտեն փաստացի ղեկավարում է Աննա Վարդապետյանը: Իզուր են աշխատում ՔԿ ղեկավարները: Թող Աննա Վարդապետյանին նշանակեն ՔԿ պետ: Ես մի բանի վրա եմ զարմանում: Այս գործով վաղը դատվողները գործի են գնում: Ժողովուրդ ջան, ազատվեք աշխատանքից, շփվեք ձեր ընտանիքների հետ, դուք երկար ժամանակով նրանց չեք տեսնելու»,- ասաց Ամրամ Մակինյանը:
168.am-ը տեղեկացավ, որ Մանուել Մարգարյանի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում ՀՀ Քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածների հատկանիշներով, այն է՝ առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը և հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ:
Mediaport-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն կարճել է Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման քրգործը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մասով:
Դեռևս մարտի 10-ին 168.am-ը տեսանյութ հրապարակեց, որում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։
Հանցագործությունների վերաբերյալ ֆիզիկական անձանց հաղորդումները չքննարկելու և հաղորդումն ընդունող մարմնի հայեցողության պրակտիկային իր տարեկան զեկույցում անդրադարձել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Ռուսաստանյան առաջատար «Russia Today» հոլդինգի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ընտանիքի` ամուսնու` կինոռեժիսոր և հաղորդավար Տիգրան Քեոսայանի, սկեսրոջ` դերասանուհի Լաուրա Գևորգյանի, Տիգրան Քեոսայանի ավագ դստեր` Լաուրայի հետ Սուրբ Հարության տոնը նշում է հայկական օրացույցով։