Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում նաև շարանցում կլինի

Երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն աչքալուսանք տվեց:

«Մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի: …Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե,  առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- ասաց նա:

168.am-ը տեղեկացավ, որ գունագեղ և մասշտաբային տոնակատարության շրջանակներում Հանրապետության հրապարակով զինվորներ են քայլելու: Միջոցառման անունը, մեր տեղեկություններով, շարանցում է:

Ինչևէ, զինվորների հարազատներից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ զինվորները վրդովված են, շատերը 44-օրյա պատերազմում ընկերներ են կորցրել ու հիմա բոլորովին տրամադրություն չունեն որևէ միջոցառման մասնակցելու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930