«Նրա՝ մուրճով Սյունիք արշավանքն ինձ համար գոնե ողբերգություն էր: Այդ ընթացքում Շուշիում Էրդողանն Ալիևի հետ թեյ էր խմում, գաթա էր ուտում, Շուշիում Թուրքիայի հյուպատոսարան բացելու ծրագրերի մասին էին խոսում, ներդրումների թեման էին քննարկում, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում արշավում էր Սյունիք»,- ասաց Էլինար Վարդանյանը:
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ենթակայության տակ գործող Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կադրային ջարդ է սկսվել:
Ապրիլի 12-ին «168 Ժամ»-ը հրապարակել էր «Վ.Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Սուրենի Հակոբյանի՝ բավականին ծավալուն ապացույցներով ծրարը՝ աղաղակող կոռուպցիայի մասին:
168TV-ի «Բլից հարցում» հաղորդման հարցերին պատասխանում է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարինե Պետրոսյանը:
Հունիսի 12-ին ՀՀԿ փոխնախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը հրատապ ասուլիս էր հրավիրել, որի թեման Հանրային հեռուստաընկերության կողմից դաշինքի նախընտրական տեսահոլովակի ցուցադրությունը մերժելու փաստն էր: «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչը մանրամասնելով՝ տեղեկացրեց, որ դաշինքն այսօր, ինչպես որ նախատեսված է եղել ընթացակարգերով, Հանրային հեռուստաընկերություն՝ Հ1 է ներկայացրել նախընտրական քարոզչական հոլովակը՝ ինչպես մնացած բոլոր ուժերը, որոնք […]
Հայաստան է ներմուծվել Ադրբեջանի դրոշով, «Ադրբեջան» մակնշմամբ «Heineken» գարեջուր:
«Տարբերությունն այն է, որ Գագիկ Հարությունյանը քաղաքական իշխանության դրածոն չէր դատական իշխանությունում, ու դա շատ կարևոր էր: Կար երկու սուբյեկտների միջև իրավական ինստիտուցիոնալ վեճ, և ի պատիվ Գագիկ Հարությունյանի՝ նա չքաղաքականացրեց այն»,- ասաց Կարինե Պետրոսյանը՝ հավելելով, որ այլ է խնդիրը Գագիկ Ջհանգիրյանի պարագայում:
168.am-ը տեղեկություն ստացավ, որ «Մարտունի» բ/կ-ում ներհիվանդանոցային էպիդեմիա է բռնկվել մանկական բաժանմունքում, և 6 երեխաներ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան:
Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողների հետ է հանդիպել։
Վաղը քարոզարշավի հերթական օրը Նիկոլ Փաշինյանը կանցկացնի Գեղարքունիքում։
«Եթե սա չի արվում, ուրեմն չկա պետություն: Այսինքն՝ եթե դու քո քաղաքացուն թողնում ես անպաշտպան, և այլ երկիր առևանգում է նրան ու պահում իր մոտ, ու դու քո լծակներով ոչինչ չես անում, նշանակում է՝ դու չկաս: Եթե չունենք պետություն, այլ հարց է: Բայց մենք ունենք պետություն, ուղղակի ցավալին այն է, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է մարդկանց, ովքեր չեն հասկանում՝ ինչ է պետությունը: Հետո էլ խոսում են ժողովրդին սիրելու մասին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
«GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հերթական ասուլիսի ընթացքում ներկայացնում էր իրենց հարցումների հիման վրա արված հետազոտությունը, որը վերաբերում էր հիմնականում նախընտրական իրավիճակին:
168.am-ի տեղեկություններով՝ հունիսի 15-ին տեղի կունենա ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Մեզ ասացին, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետը մերժել է կազմակերպել Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունն այն պատճառաբանությամբ, որ առարկան, որի շրջանակներում ՔԿ ղեկավարը պատրաստվում է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալ, չի դասավանդվում ԵՊՀ-ում:
168.am-ի տեղեկություններով` այս պահին 3 ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ Սյունիքի մարզ է մեկնում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Վանաձորի 168.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի այցից րոպեներ առաջ Վանաձորի՝ Հայքի հրապարակում, ուր պետք է կայանա վանաձորցիների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, գրեթե մարդ չկա:
Հայազգի ծագմամբ ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը Եվրո-2020-ին հավատարմագրվելու՝ Բաքվի դրած արգելքի վերաբերյալ պարզաբանում է տարածել իր ֆեյսբուքյան էջում: Վերջինս նախ նշել է, որ չէր ուզում գովազդվել այս պատմության հաշվին, բայց քանի որ արդեն իրավիճակը հանգուցալուծում է ստացել, ու ինքը հավատարմագրվել է, իսկ գործընկերներն էլ մեկնաբանություն են խնդրում, որոշ բաներ կբացահայտի:
Այսօր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է փորձում իրականացնել Լոռու մարզում: Երեկվա շիրակյան ֆիասկոյից հետո, երբ անգամ «շրջիկ» միտինգավորների հավաքագրմամբ իշխող թիմը չկարողացավ քիչ թե շատ մարդաշատության տպավորություն ստանալ, մասնավորապես, Գյումրիում, այսօր ըստ էության որոշել են կրկնապատկել Լոռի մեկնող «աջակիցների» թիվը:
«Կներեք, Դուք մեր զեկույցը տեսել եք և ասում եք, որ չե՞նք բարձրաձայնում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը: Ի պատասխան՝ նկատեցինք, որ զեկույցը դեռ չի հրապարակվել, սակայն ինքն արդեն խոսում է «Հայաստան» դաշինքի կատարած ենթադրյալ իրավախախտումներից:
«Եթե աշխարհում կա անասնական անարդարություն, ապա ահա այն։ Նոբել Առուստամյանը փաստացի չի աշխատի ԵՎՐՈ 2020-ի ժամանակ։ Նա հավատարմագրված չէ։ Նոբելը հավատարմագրված չէ։ Թույլտվություն պետք է տան բոլոր երկրների՝ բոլոր կազմկոմիտեները։ Բաքուն արգելափակել է Նոբելին, ով ծնունդով Բաքվից է։
Այսօր ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացնում Շիրակի մարզում:
Երեկ մեր գործընկեր, Tert.am կայքի և «Արմնյուզ» հեռուստաալիքի լրագրող Անի Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր նկատմամբ դատական հայց է ներկայացրել, իսկ այսօր արդեն մանրամասնել էր ներկայացված հայցադիմումի առարկան:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազաության կողմից ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով:
«Ինքս զրուցել եմ դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ: Նա ասաց, որ լրատվամիջոցների հետ զրույցում էլ ասել է, որ այս պահին անհրաժեշտություն չի տեսնում ԲԴԽ-ին դիմելու համար: Այնուամենայնիվ, ԲԴԽ-ն ուշիուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը և ցանկացած պահի կանի իր գործողությունը, հենց զգա դրա անհրաժեշտությունը»,- ասաց Դատական դեպարտամենտի ղեկավարը:
Մոտ մեկ շաբաթ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
Այսօր առավոտվանից վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմամբ Արմավիրի մարզում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանի օրն անամպ չանցավ:
Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության արդեն նախկին պետ Վահան Աղգաշյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել իշխանությունների ապօրինի հրամանները չկատարելու պատճառով։
«Այն, որ կոչ անողի և մյուս մարդկանց նման քայլը բացահայտ ապօրինություն է, կասկածից վեր է, և ես հորդորում եմ նրանց դադարեցնել իրենց նման վարքագիծը և մեղավորներին այլ տեղ փնտրել, իսկ եթե տեղը չգիտեն, ապա ես ուղիղ կասեմ՝ գնացեք Կառավարության թիվ 1 մասնաշենք և այդտեղից համապատասխան անձից պարզաբանումներ պահանջեք»,- ասաց փաստաբանը:
«Այժմ չեմ ցանկանում ասել այն անձի անունը, ով ուղղորդում է նշված անձանց՝ նրանց վշտի վրա էժան դիվիդենտներ շահելու նպատակով, սակայն անբարոյականություն է մարդկանց դժբախտության ֆոնի վրա նման բաներ կազմակերպելը»,- ասաց դատավոր Ազարյանը:
«Առաջին հերթին կոչս ուզում եմ ուղղել ծնողներին, խնդրում եմ ուշադիր լինել երեխաների հանդեպ: Միգուցե այս խնդրանքը պարզ, միգուցե ավելորդ թվա, բայց լինելով քրեական գործերով փաստաբան և պարբերաբար առնչվելով շատ կիրթ ընտանիքիներից դուրս եկած անձանց հետ, ովքեր հանգամանքների բերումով կատարել են հանցագործություն, շատ կիրթ ընտանիքներից դուրս եկած անձանց հետ, ովքեր այս կամ այն պատճառով դարձել են թմրամոլ, ես ինձ իրավունք եմ վերապահում, որպես խնդրանք, այս հարցով դիմել իմ հայրենակիցներին»։
«Ես վստահ եմ, որ կոչումով հայ ցանկացած հայ, երբ այդ օրը մտնի քվեախցիկ, միայնակ, ինքն իր խղճի առջև, նա ունի 2 ընտրություն՝ Հայաստանի պետականություն և ՀՀ պետականության կորուստ: Եվ ես հակված չեմ կարծել, թե մեր ազգի իմաստուն լինելու վերաբերյալ դարերով եկող պատկերացումներն իրականության հետ աղերս չունեն: Այդ պարզ պատճառով վստահ եմ, որ ընտրությունը կայացվելու է ի օգուտ ՀՀ-ի, ի օգուտ պետության և Հայաստանի պետականության, որի համար իրենց կյանքերն են զոհել հազարավոր տղաներ»,- եզրափակեց Ռոբերտ Հայրապետյանը: