«2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծանր զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։
«Իրենք կազմել են տեքստ: Այդ տեքստն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես: Անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն, որ լինի ամբողջական: Հենց հիմա աշխատում ենք տեքստի վրա: Նիստին չենք մասնակցելու»,- ասաց նա:
168.am-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն առաջիկայում կազատվի պաշտոնից:
«Հայաստանի իրական օրակարգը» խորագրով հանրային քննարկման ժամանակ ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը նշեց՝ մեզ սպասվում են շատ ծանր օրեր: Դրված է մեր լինել-չլինելիության հարցը:
«Սրան դիմակայելու համար, կարծում եմ, որ մեր քննարկումներն այլևս բավարար չեն: Հայ ժողովրդի ամենամեծ թշնամին խաբեությամբ զավթել է մեր ժողովրդի իշխանությունը և այն ծառայեցնում է թշնամու շահերին: Նրա դեմ պայքարն այլևս քաղաքական պայքար չի կարող լինել: Դա պետք է լինի ազգային-ազատագրական պայքար: Այստեղ միայն պատգամավորների, որոշակի ֆորմալ կարգավիճակ ունեցող գործիչների ուժերը բավարար չեն մեր պետության ամենամեծ անվտանգային սպառնալիքը չեզոքացնելու համար»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Շատերը 2018թ.-ին պատկերացնում էին, որ մենք ապրելու ենք ժողովրդավարության բաստիոնում, բայց հայտնվեցինք այնպիսի մի իրավիճակում, երբ Խորհրդարանում անվտանոգության աշխատողները կարող են պատգամավորի վրա բռնություն կիրառել:
Այսօր ընդդիմության հրավիրած «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն ասաց՝ գաղտնիք չէ, որ ադրբեջանաթուրքական ալյանսը պատրաստվում է Հայաստանի վրա հարձակման:
«Նիկոլ Փաշինյանը գործնականում «այո» է ասել Ադրբեջանի բոլոր պահանջներին, բացառությամբ Զանգեզուրի միջանցքի, սակայն մենք տեսնում ենք, որ օղակը սեղմվել է, քանզի բաց ենք թողել թանկագին ժամանակը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հայաստանի անվտանգության առաջին սպառնալիքը շատ-շատերիս և այստեղ հավաքված մարդկանց համար Հայաստանի իշխանություններն են:
Այսօր իր աշխատանքներն է սկսել 8-րդ գումարման Ազգային ժողովը (ԱԺ): Այս ԱԺ-ն ձևավորվել է 2020թ. պատերազմից հետո ստեղծված իրականությունում: Թվում էր՝ այս ԱԺ-ն բոլոր ԱԺ-ներից պետք է տարբերվեր իր բացառիկ պետականությամբ և ամեն ջանք գործադրեր երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ: Սակայն այս ԱԺ-ն դարձավ և, վստահ եմ՝ պատմության մեջ կմնա՝ որպես նորանկախ Հայաստանի ամենախայտառակ գումարման Ազգային ժողովը, ԱԺ, որտեղ իշխող մեծամասնության պատճառով բացակայում է պետական և ազգային շահը:
Առաջիկա օրերին ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և առհասարակ կառավարող ուժի կազմում «գորշ կարդինալի» համարում ունեցող Տիգրան Ավինյանը կդառնա Երևանի փոխքաղաքապետ՝ դե ֆակտո իրականացնելով նաև Երևանի քաղաքապետի պարտականությունները:
Քիչ առաջ 168.am-ի հարցին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրեցին, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ նյութերն արդեն Հակակոռուպցիոն կոմիտեում են:
Անհասկանալի հանգամանքներում, 5 ամիս դադարից հետո վերսկսելով շինարարական աշխատանքները՝ «Ռատկո ՍՊԸ»-ն ամենօրյա ռեժիմով խոչընդոտում է երթևեկությունը ՖիզԳորոդոկում՝ կիսով չափ փակելով թաղամաս մտնող միակ ճանապարհը և ստեղծելով վթարային իրավիճակ: Առավոտից քաղաքացիների ահազանգով թաղամասում են գտնվում Պարեկային ծառայության ոստիկանները:
Մի խումբ երիտասարդներ Երևանի Ազատության հրապարակում հայրենասիրական երգեր են երգել, սակայն ոստիկանոթյունը նրանց արգելել է և բերման ենթարկել։
Իր պաշտոնավարման սկզբում պարբերաբար 100 փաստ հրապարակող Նիկոլ Փաշինյանը հաճախ էր առիթ-անառիթ անդրադառնում նրան, որ իր իշխանության օրոք իսպառ վերացել է աշխատանքի տեղավորման խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը:
Ադրբեջանական տելեգրամ-ալիքները հայտնում են, որ Ադրբեջանը ևս 5 գերի կհանձնի հայկական կողմին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Հայաստանն ապրում է իր պատմության թերևս ամենաողբերգական շրջանը: Արդեն երկու տարի կտոր-կտոր հանձնվում է հայրենիքը, ու հայտնի չէ՝ սա երբևէ վերջ կունենա՞, թե՞ ոչ: Հայրենազրկումն իրականացվում է փոքրաթիվ հայության ապարդյուն ընդվզման ներքո: Սկսած՝ «չենք ուզում նախկիններին» մինչև յուրաքանչյուր նոր երևան եկած ու համախմբման փորձ անող քաղաքական գործչի ի հայտ գալը մեր ժողովրդի զգալի հատվածն իր համար հարմար պատճառաբանությունն է գտնում՝ իր բողոքի ձայնը չբարձրացնելու, չընդվզելու, իր անտարբերությունն արդարացնելու համար:
Երեկ Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների ֆեդերալ հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հարցազրույց է տվել Ռուսարմինֆոյին, որում խոսել է Արցախում վերջին 44-օրյա պատերազմում անհետ կորած հայ զինծառայողների, նրանց հայտնաբերման ուղղությամբ գործադրված ջանքերի մասին:
Երրորդ նախագահի պաշտպանական թիմը հայց ներկայացրեց Խաչատուր սուքիասյանի դեմ: Դատարանը պարտավորեցրեց Խաչատուր Սուքիասյանին ապացուցել, որ Սերժ Սարգսյանը խաղատներում պարտվել է 100.000 ԱՄՆ դոլար գումար:
Օգոստոսի 31-ին, ժամը 5.00-ին, ԱԻՆ 911 ծառայությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
«Մենք գերիների վերաբերյալ ինֆորմացիա ստանում ենք պաշտոնապես, երբ դատարանին է տեղեկատվություն տրամադրվում դատավարական պարտականության շրջանակներում, ընտանիքի անդամներից, ովքեր «Կարմիր խաչի» միջոցով կապ են հաստատում հաստատված գերիների հետ, և, իհարկե, ադրբեջանական մամուլի մշտադիտարկում ենք կատարում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Այսօր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը թեմայի վերաբերյալ գրառում էր կատարել այն մասին, որ՝ «նախընթաց օրերին առանձին լրատվամիջոցներ, հղում կատարելով «armlur.am» կայքում օգոստոսի 25-ին հրապարակված մի ապատեղեկատվության, գրում էին այն մասին, որ դատարանում գտնվող մի քրեական վարույթով պետական դավաճանություն կատարելու մեջ մեղադրվող Ա. Սարդարյանը դատարանի որոշմամբ արդարացվել է»:
Օգոստոսի 25-ին պետք է տեղի ունենար Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը: Միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը:
2020թ. նոյեմբերի 10-ից և հատկապես 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո մեծագույն հիասթափությունը մտածող հայ սեգմենտի համար հայ ազգի՝ կատարյալ լինելու կեղծ թեզից էր:
Հիշեցնենք, որ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով մահացավ 16 մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած։
Դեռևս հուլիսի 9-ին 168.am-ն անդրադարձել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի և Պարեկային ծառայության պարեկի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ դատախազին, ով դեպքի պահին եղել էր գինովցած, իր տան բակից արցունքաբեր գազի գործադրմամբ, տառացիորեն միայնակ տանում է նրա առանձնատան բակից:
Օգոստոսի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 3 ամսով կալանավորեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին, թեպետ դատախազը չէր առարկել այլ խափանման միջոցներ ընտրելու դեմ:
Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը կառավարման խայտառակ «բարդակի» կամ այլ, ավելի հիմնավոր ու ծանրակշիռ պատճառներով (հուսանք՝ դրա պատասխանը երբևէ քննությունը կտա) տանուլ տալուց, Արցախի 75.5 տոկոսը թշնամուն հանձնելուց հետո հիմա էլ Հայաստանի տարածքները թշնամուն հանձնող Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է այդ պարտության մեղքը նախկին իշխանությունների «գրպանը գցելու» համար:
Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ: