Դեմոկրատիայի կրիզիսը միայն Հայաստանում չէ. Ռիչարդ Ազարնիա
«Համաժողովը մի մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս քննարկել բարդ հարցեր պարզ ու թափանցիկ, և մենք կստանանք բարդ խնդիրների լուծումները: Պետք է ձևավորել հավատ այդ լուծումների նկատմամբ»,- «Ապագա Հայկականի» առաջին համահայկական համաժողովի ընթացքում ճեպազրույցի ժամանակ ասաց «Ապագա Հայկականի» համահիմնադիր Արթուր Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ կոնկրետ լուծումներից պետք է բխեն կոնկրետ ծրագրեր, որոնք պետք է իրականացնել: Արթուր Ալավերդյանը նշեց՝ ունեն գործընկերների բավականին լայն ցանց:
«Ապագա Հայկականի» համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան էլ նշեց՝ այսօր երկրագունդը տարբեր ճգնաժամեր է ապրում, և Հայաստանում տեղի ունեցողն այդ առումով բացառություն չէ:
«Դեմոկրատիայի կրիզիսը միայն Հայաստանում չէ: Եվ կրիզիսը կառավարելու համար շատ կարևոր է, որ իշխանությունները հասկանան՝ մարդկանց պետք է լսել, հասկանալ նրանց դժվարությունները»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: