Ամենակոռումպացվածը դատական իշխանությունն է, ապա՝ օրենսդիրը և գործադիրը՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահն ու նախարարները. Gallup International
GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացնում էր հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ակտուալ իրադարձությունների վերաբերյալ հարցումների արդյունքները:
Շնորհանդեսը կրում էր «ԱմոթիՍար» խորագիրը, որը, ըստ Արամ Նավասարդյանի՝ բառախաղ էր՝ Ամուլսարի նմանությամբ:
Բանախոսը նախ խոսեց հարցումների մեթոդաբանության մասին, ասաց, որ իրականացվել են հեռախոսային հարցումներ փետրվարի 25-28-ն ընկած ժամանակահատվածում:
Արամ Նավասարդյանը ներկայացրեց առաջին հարցը՝ «Ինչպե՞ս է փոխվել կոռուպցիայի տարածվածությունը Հայաստանում 2018թ. հեղափոխությունից հետո»:
Տվյալները՝ ստորև բերված լուսանկարում:
Հաջորդ հարցը հետևյալն էր՝ «Գնահատեք հետևյալ իշխանական ճյուղերի կոռումպացվածությունը»:
Ըստ այդմ՝ ամենակոռումպացվածը դատական իշխանությունն է, ապա՝ Օրենսդիր և Գործադիր մարմիններն ու Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահն ու նախարարները:
Այնուհետև ներկայացվեց ծառայություններ ներկայացնող հետևյալ մարմինների կոռումպացվության աստիճանը՝ ըստ հարցվածների՝ Պարեկային ծառայություն, Սոցիալական ապահովության ծառայություններ, Քաղաքապետարան, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Տեղական ինքնակառավարման մարմիններ /մարզպետարաններ, ԶԼՄ-ներ, Կրթություն, Հարկային ծառայություններ, Առողջապահություն, Մաքսային ծառայություն, Քրեակատարողական հիմնարկներ:
Մանրամասները՝ տեսանյութում: