Ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը մեկնել Ջերմուկ

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանն ըստ ամենայնի բավականին շատ է սիրում քաղաքից դուրս, հանգիստ միջավայրում հանդիպումներ կազմակերպել՝ հաճելին համատեղելով «օգտակարի» հետ:

Մեր հիշողության մեջ դեռ թարմ են Կարեն Անդրեասյանի՝ Դիլիջանում կազմակերպած դատավորների ճանաչողական եռօրյա փարթիներն առանձին ուղղվածության դատարանների դատավորների հետ: Դրանց անունը դրել էին քննարկում: Թե ինչ էին քննարկում կուլիսներում, դժվար չէ կռահել՝ դատելով ԲԴԽ-ի այսօրվա վարքագծից:

Նման մի հանդիպում էլ, 168.am-ի տեղեկություններով՝ այսօր և վաղը տեղի է ունենում Ջերմուկում: Կարեն Անդրեասյանը, հետևելով ՔՊ-ականների՝ Ջերմուկում հանդիպումներ կազմակերպելու կոչին, և իր գլխավերևի նկարի միջի մարդուն հաճոյանալու անհագ ցանկությանը հագուրդ տալու համար երկօրյա այցով գտնվում է Ջերմուկում: Քննարկումներ կունենա ՀՀ  բոլոր դատարանների նախագահների հետ:

Իրականում քննարկումները վաղն են տեղի ունենալու, այսօր մերձեցման երեկո է՝ ընթրիքի տեսքով:

Կարդացեք նաև

Թե ինչ է քննարկելու, թերևս բարդ չէ կռահելը, սակայն կներկայացվի որպես դատարանների առջև ծառացած խնդիրները լուծելու նպատակով տեղի ունեցած հանդիպում:

Տեսանյութեր

Լրահոս