Գրիգորի Խաչատուրովը չկալանավորվեց. ծնունդով կապանցի դատավորը հրաժարվեց կալանավորել Կապանի օպերացիայի ղեկավարի որդուն

Այսօր՝ առավոտյան 12.00-ից քննվում է նախաքննական մարմնի միջնորդությունը գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին հարուցված քրեական վարույթի շրջանակում կալանավորելու առնչությամբ:

Հիշեցնենք՝ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարը ձերբակալվել էր երեկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առնչությամբ առկա քրեական վարույթի շրջանակում: Նրան առաջադրված է փողերի լվացման հանցակազմ:

Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը պնդում է՝ Խաչատուրովն իրեն վերագրված գույքի հետ կապ չունի:

Դատարանը որոշումը պետք է հրապարակեր 17.30-ին:

Կարդացեք նաև

Դատավոր Տիգրան Դավթյանի որոշումը հրապարակվեց 18.30-ի շրջանում: Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասաց՝ ծնունդով կապանցի դատավորը մերժել է նախաքննական մարմնի միջնորդությունը

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս