Բաժիններ՝

Նորաթուխ փոխմարզպետուհին համաժողովը խառնել էր դեֆիլեի հետ. Աննա Մարտիկյանի տվայտանքները

«Այսօր կանանց միջազգային օրվա առթիվ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում անցկացվեց «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովը։

Տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և տարբեր ոլորտներ ներկայացնող կին գործիչներ, պատմելով իրենց կյանքում հաղթահարած խոչընդոտների մասին, խրախուսեցին ներկաներին»,- իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել էր Շիրակի նորանշանակ փոխմարզպետ, նախկինում սուր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող լրագրող Աննա Մարտիկյանը:

Աննա Մարտիկյանը նաև լուսանկարներ էր հրապարակել այդ համաժողովից, ինչից կարելի էր ենթադրել, որ ինքը մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը և տեղում իր համար պարզել՝ երջանիկ հայ կանայք չկան, և, որ «երջանկությունը անառակների բանն է»:

Համենայն դեպս այդպես ասաց երեկ այդ համաժողովին ներկա կանանց համար «ակունք իմաստնությանը»՝ Աննա Հակոբյանը: Նրան, ի դեպ, ծափահարեցին, և այդպես էլ չհասկացանք՝ այդ խոսքերից հետո Նիկոլ Փաշինյանի կողակցին ծափահարող կանայք դժբա՞խտ են, թե՞…

Կարդացեք նաև

Ինչևէ, հանձն չենք առնում պատասխանել այդ կանանց փոխարեն, սակայն Աննա Մարտիկյանի՝ վերոնշյալ համաժողովից հրապարակած լուսանկարների ուսումնասիրությունը մի այլ ծանր հոգեբանական խնդրի մասին հուշեց:

Պարզվեց՝ նորաթուխ փոխմարզպետուհին խմբակային լուսանկարում մի հանդերձանքով է ներկայացել, իսկ ահա Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելիս՝ բոլորովին այլ:

Հարսանիք չէր, կնունք չէր, բանակի քեֆ չէր, ծննդյան տարեդարձ չէր, նույնիսկ փոխմարզպետ դառնալու առիթով կազմակերպված խնջույք չէր (ցանկը կարող եք շարունակել.- Գ.Ս.), բայց թե ինչու էր Աննա Մարտիկյանը որոշել, որ պետք է երկու ձեռք շոր տանի հետը ու Մատենադարանում զգեստափոխվի, կիմանա միայն ինքը:

Միգուցե մտածել էր, որ Աննա Հակոբյանի կողքին լուսանկարվելիս արդեն նախկին հանդերձանքը թարմությունը կորցրած կլինի, ու պետք է նո՞րը հագնել… Չենք վիճում, սակայն սա խոսում է նախկին լրագրող, ներկայումս մարզային բարձրաստիճան պաշտոնյայի հոգեբանական խնդիրների ու անլիարժեքության բարդույթի մասին թերևս:

Տեսանյութեր

Լրահոս