«Կուսակցության խմբակցության ղեկավարի հայտարարությունը կիրականացվի». Գագիկ Մինասյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համաժողովրդական շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ, եթե ԱԺ երեք քաղաքական ուժերն ունենան մեկ թեկնածու, ՀՀԿ-ն որևէ խոչընդոտ չի հանդիսանա, որպեսզի Հայաստանն ունենա վարչապետ, և վաղը կայանալիք ՀՀԿ խմբակցության նիստում միասնական քվեարկության որոշում կկայացվի։
Սակայն հայտնի է, որ ՀՀԿ առանձին պատգամավորներ խիստ դեմ են Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
Գևորգ Կոստանյանն անգամ բացահայտ բացառել էր նրա օգտին քվեարկությունը: Ինչպե՞ս է խմբակցության և կուսակցության վերնախավն ազդելու նրանց վրա և հասնելու միասնական քվեարկության: 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը հաստատուն և հակիրճ պատասխան տվեց:
«Կուսակցության խմբակցության ղեկավարի հայտարարությունը կիրականացվի»,- ասաց Գ.Մինասյանը: