«Մենք ընդհանուր մոտեցում ունենք, որ միջազգային որևէ հարց այս գործընթացի մեջ չենք բերում». Արմեն Գրիգորյան

«Մենք ընդհանուր մոտեցում ունենք, որ միջազգային որևէ հարց այս գործընթացի մեջ չենք բերում։ Միջազգային բոլոր հարցերը թողնում ենք հետագային։ Այդ հարցերը քննարկելու համար, կարծում եմ, ժամանակ կլինի։ Այս պահին որևիցե իմաստ չեմ տեսնում՝ միջազգային հարցերը բերել ներքին հարցեր, քննարկել, որովհետև հենց սկզբից էլ մենք ասել ենք, որ սա միայն ներքաղաքական  հարց է, և մենք անում ենք առավելագույնը, որ այն շարունակի լինել ներքաղաքական հարց, և միջազգային հարցերը չդառնան ընդհանուր այս գործընթացի մասին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն ի՞նչ տեսակետ ունի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որ Հայաստանը շարունակելու է անդամակցել ԵԱՏՄ-ին և դուրս չի գա ՀԱՊԿ-ից։

Ըստ նրա՝ Փաշինյանի նախկին հայտարարությունները լրիվ այլ քաղաքական իրավիճակում էին արվել։

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Ն.Փաշինյանի այդ հայտարարություններն ուղղված են հենց Ռուսաստանին, որպեսզի այնտեղ անհանգստություններ չառաջանան, և չփորձեն միջամտել հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։ Ա.Գրիգորյանը չմանրամասնեց և կոչ արեց սպասել նորմալ իրավիճակի. «Դրա հետ կապված ավելի կոնկրետ բացատրություններ կլինեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30