ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու. Շարմազանով (ուղիղ)

Հանրապետական կուսակցությունը որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների։ Սա գիտակցված որոշում է, որի հիմքում ընկած է ներքին կայունությունը և Արցախի անվտանգությունը»,- հայտարարեց Է.Շարմազանովը՝ հրաժարվելով ապագա զարգացումների վերաբերյալ կանխատեսումներ անել։

Նա հաստատեց ավելի վաղ արված հայտարարությունները, որ խմբակցությունը միասնական է քվեարկելու։ Իսկ թե ո՞ւմ օգտին, Է.Շարմազանովը նշեց, որ դա կախված կլինի առաջադրված թեկնածուներից և նրանց ներկայացրած ծրագրերից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30