Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում դեռևս չի ներկայացրել

Սերժ Սարգսյանը դեռևս դիմում չի ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ խմբակցության անդամների և պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ նշվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:

Ըստ տարածված լուրերի՝ Սերժ Սարգսյանը կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջարկել է վարչապետի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Սպասվում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի առաջիկա նիստից հետո պաշտոնապես կհայտարարվի կուսակցության նոր ղեկավարի և այլ հարցերի մասին։

Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստ նախատեսված չէ։ Հարցին, թե ե՞րբ է լինելու նիստը, նա պատասխանեց. «Առայժմ պարզ չէ։ Կտեղեկացնենք»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30