«Ծառուկյանը» դեռևս չի կողմնորոշվել

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ։ Խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումները, հանդիպումներն անընդհատ ռեժիմով շարունակվում են և որոշում դեռևս չի կայացվել։

«Քանի որ քաղաքական օրակարգի հետ կապված քննարկումները շարունակվում են, վերջնական որոշում դեռ չկա»,- ասաց Ի.Տոնոյանը։

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարց օրակարգում կա՞, Ի.Տոնոյանը պատասխանեց. «Բազմաթիվ հարցեր են օրակարգում՝ դիրքորոշում և այլ հարցեր։ Երբ կլինի եզրահանգում, կտեղեկացնենք»։

Չի որոշվել նաև արդյո՞ք խմբակցությունն ազատ է քվեարկությունն իրականացնելու, թե՞ միասնական հանդես կգա։ Ի.Տոնոյանը նշեց, որ քանի որ դեռ քննարկումները շարունակվոմ են, այդ հարցին անդրադարձ չի եղել։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30