
Եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որևէ որոշում գտնում է ոչ իրավաչափ, կարող է բողոքարկել. Գլխավոր դատախազը՝ Շանթ Հարությունյանի գործի մասին

«Շանթ Հարությունյանի գործով քննությունը շարունակվում է, և եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որևէ որոշում գտնում է ոչ իրավաչափ, կարող է բողոքարկել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են իրավաչափ Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառվող գործողությունները, մասնավորապես հարազատների հետ նրա տեսակցությունների արգելքը: Գ.Կոստանյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց, որ Շ. Հարությունյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ըստ նրա՝ ցանկացած անձ, այդ թվում՝ Շ. Հարությունյանը, պատասխանատվության կենթարկվի իր կատարած արարքի համար, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի: Անդրադառնալով դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի և կաշառքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին՝ Կոստանյանը նշեց, թե ցանկացած երևույթ իր հիմքում պետք է ունենա փաստեր. «Փաստերին պետք է գնահատական տրվի, առավելևս, որ քրեական գործ է հարուցվում փաստի առթիվ, ոչ թե երևույթի: Գ.Կոստանյանը հավելեց, որ մամուլում և յուրաքանչյուր փաստաբանի ներկայացրած յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ մանրամասն հաղորդագրություն և վերլուծություն է ներկայացվել. «Բոլոր հարցադրումների հետ կապված նյութեր են նախապատրաստվել՝ թե՛ հատուկ քննչական ծառայությունում, թե՛ այլ մարմիններում, և կայացվել են համապատասխան որոշումներ»:
Տեսանյութը՝ շուտով