Արմեն Աշոտյանին խորհուրդ տվեք կարդա Վանո Սիրադեղյանի գործը՝ «Ինձ մի ասեք՝ պարոն, ասաց խոզի գլուխը՝ խալու վրայից գլորվելով»
Հայաստանը չի կարող Մաքսային միությունում ժողովրդավարության առաջատարի դեր տանել: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը:
Դիտարկմանը, որ Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը միտք էր հայտնել, որ «Հայաստանը եվրասիական տարածքում եվրոպական երկիր կլինի», Բ.Ասատրյանը պատասխանեց, որ Աշոտյանին հարկ է ավելի շատ կրթության մասին մտածել: Բ. Ասատրյանը նշեց, որ ամեն անգամ լսարան մտնելիս ուսանողներն իրեն «ընկեր Ասատրյան»-ով են դիմում, ինչը խորհրդային տարիներից մնացած դիմելաձև է. «Մի հրահանգի խնդրր է, որ աշակերտին դիմելու ձև սովորացնեն: Տարրական խնդիրներ չեն լուծում, որովհետև Աշոտյանը զբաղված է մեծ փիլիոփայական բաներով: Կամ Աշոտյանին խորհուրդ տվեք կարդա Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունը՝ «Ինձ մի ասեք՝ պարոն, ասաց խոզի գլուխը՝ խալու վրայից գլորվելով»»: