Ըստ Արմեն Մարտիրոսյանի, վարչապետի և երկրորդ նախագահի բանավեճը «թամաշա» է

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, գնահատելով այսօր տարածված Տիգրան Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին, 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ էական չէ, թե մեկը մյուսին ինչ են ասում. «Թամաշա են կազմակերպել, ներիշխանական ռազբորկա է»:

Նրա խոսքով՝ երկրի առջև կարևորագույն խնդիրներ կան, որ շտապ լուծման կարիք ունեն, իսկ այս փոխադարձ հայտարարությունները պարզապես սերիալի տպավորություն են ստեղծում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր պատասխանում Տիգրան Սարգսյանը վերլուծություն է ներկայացրել շինարարության «փուչիկի», տնտեսական աճի և հիպոթեքի մատչելիության մասին, իսկ վերջում էլ հավելել, թե «հասկանալի է, որ շատերի համար անցյալի՝ այսօրվա իրականության հետ համադրված, վերլուծությունները անցանկալի են և տհաճ: Այսօր մենք իրավունք չունենք չխոսել այս ամենի մասին, քանի որ հենց անցյալից դասեր քաղելն է այն գրավականը, որ ապագայում սխալվելու հավանականությունը բեկվելու է: Պետք է նայել առաջ, աշխատելով միասին գտնել մեր երկրի, տնտեսության առջև ծառացած մարտահրավերների լուծման ուղիները»:

Տեսանյութեր

Լրահոս