
Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը կկասեցվի՞

Մինչև հունվարի 25-ը Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ ընդունե՞լ, թե՞ ոչ «կուտակային կենսաթոշակների գործով» ներկայացված հայտին կից միջնորդությունը՝ համակարգի ներդրումը կասեցնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ խորհրդարանական 4 խմբակցությունների` «Կուտակային կենսաթոշակների մասին» դիմումը քննարկելու է մարտի 28-ին:
Ինչպես 168.am-ին հայտնեցին «ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» շարժման ակտիվիստները, համակարգի ներդրման դեմ պայքարը շարունակվելու է, և հունվարի 18-ին նախատեսվում է հերթական հանրահավաքը:
Կենտրոնական բանկից մեզ հայտնեցին, որ առայժմ հրապարակման ենթակա չէ, թե քանի քաղաքացի է ընտրել կուտակային հիմնադրամ և արդյոք քաղաքացիներն ակտիվ են այդ հարցում: